Հայկ Մարությանը պետք է գա խորհրդարան. պատգամավորները որոշում ունեն. «Ժողովուրդ»
![]() Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը նոյեմբերի 5-ին պետք է ներկայանա խորհրդարան: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացել է, որ Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում պետք է քաղաքապետ Մարությանը ներկայացնի 2022 թվականի ՀՀ պետական բյուջեի՝ քաղաքապետարանի ծախսերն ու եկամուտները: Մեր աղբյուրները փոխանցում են, որ իշխանության ներսում քննարկվել է այն հարցը, թե արդյոք Մարությանը կբարեհաճի գալ ԱԺ, քանի որ իշխանության հետ կտրականապես կտրել է իր կապը ու, հնարավոր է, արհամարհի օրենսդիր մարմնին ու չգա խորհրդարան: Մեր տեղեկություններով՝ իշխանական թևը կարծում է, որ քաղաքապետ Մարությանի՝ խորհրդարան գալու դեպքում պետք է նրան «նեղը գցել» տարբեր հարցերով, քանի որ վերջինն իշխանության միջոցով ընտրվել է քաղաքապետ ու միանգամից կապը կտրել բոլորի հետ, ավելին՝ արհամարհական վիճակ է արդեն տևական ժամանակ: Մանրամասները՝ թերթի համարում: |

«Կիբեռհանցագործություններ և ներդրումային խարդախություններ․ ո՞վ է պաշտպանում տուժող քաղաքացուն»․ Մհեր Կարագոզյան
6403:06
«Պետությունը պարտավոր է կյանքի իրավունքը պաշտպանել նաև բանտի պատերից ներս»․ Աննա Ծառուկյան
128Երեկ, 23:36
Մահացել է քաղաքական գործիչ Մյասնիկ Մալխասյանը
130Երեկ, 22:12
«Հրահանգները շարունակվելու են, կալանավորողներն էլ կալանավորելու են»․ Երվանդ Վարոսյան
138Երեկ, 21:54
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել
108Երեկ, 21:42
ԲԴԽ-ն Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին զրկել է անձեռնմխելիությունից
129Երեկ, 21:12
