«Անարդարացի է էն քննադատության ալիքը, որ կա նրա խաղի հետ կապված». Հակոբ Բադալյան
![]() Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի գրառումը. «Մխիթարյանի առանձնապես մեծ երկրպագում չեմ եղել երբեք, ու նույնիսկ համարել եմ, որ մեր ֆուտբոլում նրանից ավելի տաղանդավորներն են եղել: Բայց, չի եղել թերևս նրանից ավելի աշխատասեր ու պրոֆեսիոնալ մտածող, ու ավելի տաղանդավորները ոչ թե աճել են, այլ լճացել, իսկ Հենոն գնացել է առաջ: Ավելին, մի երկու տարի առաջ, երբ իր հետ կապված աղմկոտ քննարկումներն էին, դեմ էի նրան մեր ֆուտբոլի կամ հավաքականի «տոտեմ» դարձնելուն: Բայց, նաև անարդարացի է էն քննադատության ալիքը, որ կա հիմա՝ հավաքականի արդյունքի, հավաքականում նրա խաղի հետ կապված: Իհարկե, Հենոն ավելի արդյունավետ է ակումբում, քան հավաքականում: Բայց դա չեմ կարծում թե պայմանավորված է չնվիրվելու հանգամանքով: Ուղղակի ակումբում ավելի բարձրակարգ են խաղընկերները: Ընդ որում՝ բարձրակարգ ոչ միայն ֆուտբոլային որակների, այլ նաև մտածողության և ինտելեկտի տեսանկյունից: Հավաքականում նրա խաղի արդյունավետության նվազումը տեղի ունեցավ հավաքականի այսպես ասած սերնդափոխությանը զուգահեռ: 2012-ի ընտրական մրցաշարի համար պայքարող «ոսկե սերնդի» աստիճանաբար հեռանալով էլ նվազում էր Մխիթարյանի արդյունավետությունը, որովհետև նոր սերնդի և իր կարգի ու խաղային ինտելեկտի տարբերությունն արդեն շատ մեծ էր: Սա դիտողություն կամ քննադատություն չէ հավաքականի մյուս խաղացողների հանդեպ, այլ փաստի արձանագրում: Այո՛, Մխիթարյանը վրիպեց և կորցրեց երկու հարմար պահ: Բայց երկու և անգամ ավելի հարմար պահեր կորցնում են նույնիսկ թոփ հարձակվողները: Հենրիկն իր անձնական որակներով ակնհայտորեն առաջնորդ չէ, այլ «գլուխը կախ, համառ, համեստ աշխատող»: Էդ որակները նրան օգնել են անհատական հաջողության հասնելու գործում, բայց բացարձակ չեն օգնում հավաքականի էն իրավիճակում, երբ իրենից անկախ ընկալվում և դիտվում է առաջնորդ, որից սպասումները միշտ մեծ են: Սրա ելքը Հենրիկից հրաժարվելը չէ, ուղղակի հավաքականի հաստատուն կոնցեպցիա կառուցելը, որտեղ նա կլինի կարևոր, բայց «դետալներից» մեկը: Էդ դեպքում նա անգամ իր ոչ լավագույն տարիքում, բայց դեռ կարող է օգտակար լինել ընդհանուր խաղին: Էն մտայնությունը, թե նա չկար ու մենք երեք խաղ անընդմեջ հաղթեցինք, ներեցեք, բայց ֆուտբոլային չէ, զգայական է: Բոլոր էդ երեք խաղերում հավաքականը որևէ կերպ չի խաղացել ավելի ուժեղ, քան Մխիթարյանի մասնակցությամբ խաղերը, բացառությամբ Ռումինիայի հավաքականի հետ առաջին խաղակեսը: Ի վերջո, Մխիթարյանը որևէ կերպ մեղավոր չէ, երբ Լիխտենշտայնը կամ Իսլանդիան մեզ խփում են գոլեր, որտեղ պաշտպանները, մեղմ ասած, տապալվում են և կորցնում ենք հաղթանակը»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

Կատարը մտադիր է անցկացնել կանանց աշխարհի առաջին ակումբային առաջնությունը
53912.01.2026, 22:06
«Բարսելոնա»-ն հաղթել է «Ռեալ»-ին և նվաճել Իսպանիայի սուպերգավաթը (տեսանյութ)
34712.01.2026, 01:06
«Ռեալը» Իսպանիայի սուպերգավաթի եզրափակչում կմրցի «Բարսելոնայի» հետ
75409.01.2026, 12:50
«Օլիմպիական խաղերում ունենք դահուկորդներ, որոնք կառավարության կողմից ոչ մի լումա չեն ստանում». Պեդրո Զարոկյան (լուսանկար)
21607.01.2026, 21:18
«Սպորտը պետք է լինի սպորտի մասին»․ Ժաննա Անդրեասյան (տեսանյութ)
17007.01.2026, 16:24
Ադրբեջանի հավաքականը հրաժարվել է մասնակցել Երևանում կայանալիք հրաձգության առաջնությանը
76107.01.2026, 14:36
