Սարուխանի «Պալի տակ» դամբարանադաշտից պեղված (մ.թ.ա. II-I հազարամյակներ) կախիկը
1388
Երեքշաբթի, 12 հոկտեմբերի, 2021 թ., 03:06
![]() ՀՀ ԿԳՄՍ նախարարություն Պահպանության Ծառայություն ՊՈԱԿ-ը հայտնում է. «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Հնագիտության Ֆոնդից ներկայացնում ենք «Սարուխանի «Պալի տակ» դամբարանադաշտից պեղված (մ.թ.ա. II-I հազարամյակներ)» կախիկը՝ պարսիցծոցյան ծովախեցուց, եզրերին մշակման հետքերով, մակերեսին արված բազմաթիվ փոսիկներով և կենտրոնական անցքով: Ուշբրոնզեդարյան, մ.թ.ա. XIII-XII դդ.: Ծովախեցի, տրամագիծը՝ 2,5 սմ: Դամբարան թիվ 10: Կնիք, գլանաձև, սնամեջ, իրանի վերին և ստորին ծայրերում հորիզոնական զույգ խորադիր ակոսներից կազմված զարդագոտու միջնատարածքում՝ կենաց ծառ հիշեցնող խորադիր շեղագծերի զարդանախշ: ՈՒշբրոնզեդարյան, մ.թ.ա. XIII-XII դդ.: Կավ, ջնարակ, երկարությունը՝ 3,2 սմ: Դամբարան թիվ 10: Պեղումների ղեկավար՝ Ա. Փիլիպոսյան»: Աղբյուրը` ԿԳՄՍՆ Պահպանության ծառայություն ՊՈԱԿ |

Գիտնականները քրիստոնեական արվեստի պատմության մեջ նմանը չունեցող բյուզանդական արտեֆակտ են հայտնաբերել
48517.08.2026, 00:30
Նեպտունի արբանյակների վրա հայտնաբերվել են հին տիեզերական աղետի հետքեր
89016.08.2026, 19:42
Հնագետները հայտնաբերել են թաղման արժեքավոր պարագաներով լի 5000 տարվա վաղեմության դամբարան
43016.08.2026, 17:40
Մեքսիկայում հայտնաբերել են քարանձավ՝ նախակոլումբոսյան ժամանակաշրջանի ծիսական խեցեղենի պահոցով
40316.08.2026, 00:40
«Գիտնականներն արձանագրել են գլոբալ տաքացման տեմպերի կտրուկ արագացում»․ Լևոն Ազիզյան
20015.08.2026, 15:30
«Բևեռային սառույցները չեն կարողանա վերականգնվել դեռ հարյուրավոր տարիներ»․ Լևոն Ազիզյան
19111.08.2026, 20:18
