Դատարանի որոշմամբ Հրանտ Դինքի ընտանիքը կստանա 1.5 մլն լիրա փոխհատուցում
![]() Թուրքիայի Պետական խորհուրդը (Danıştay-բարձրագույն վարչական դատարան) հաստատել է «Ակոսի» նախկին խմբագիր Հրանտ Դինքի կնոջ՝ Ռաքել Դինքի, նրանց զավակների՝ Սերա, Դելալ և Արատ Դինքերի 1.5 միլիոն լիրա (շուրջ 168.000 դոլար) փոխհատուցման պահանջը բավարարող Ստամբուլի 6-րդ վարչական դատարանի որոշումը, այս մասին գրում է «Էրմենիհաբեր»-ը։ Պետական խորհուրդն այդպիսով չի բավարարել Թուրքիայի ներքին գործեի նախարարության (ՆԳՆ) բողոքը և ընդունել է Դինքի ընտանիքի այն պնդումը, որ ՆԳՆ-ն ծանր ծառայողական թերացում և օբյեկտիվ պատասխանատվություն է ունեցել ընտանիքի հայր, պոլսահայ լրագրող Հրանտ Դինքի սպանության գործում։ Հիշեցնենք, որ Դինքի ընտանիքը Թուրքիայի ՆԳՆ-ի դեմ հայց էր ներկայացրել Ստամբուլի 6-րդ վարչական դատարան։ Նրանք պնդել էին, որ նախարարությունը ծառայողական թերացում է ունեցել Հրանտ Դինքի սպանության գործում։ Դինքի ընտանիքը պահանջել էր 1.5 միլիոն թուրքական լիրայի փոխհատուցում, որից 500 հազարը՝ նյութական, իսկ 1 միլիոնը բարոյական վնասի համար։ Դատարանը միաձայն բավարարել էր հայցը, սակայն ՆԳՆ-ն բողոքարկել էր դատարանի վճիռը։ |

«Կիբեռհանցագործություններ և ներդրումային խարդախություններ․ ո՞վ է պաշտպանում տուժող քաղաքացուն»․ Մհեր Կարագոզյան
6403:06
«Պետությունը պարտավոր է կյանքի իրավունքը պաշտպանել նաև բանտի պատերից ներս»․ Աննա Ծառուկյան
128Երեկ, 23:36
Մահացել է քաղաքական գործիչ Մյասնիկ Մալխասյանը
130Երեկ, 22:12
«Հրահանգները շարունակվելու են, կալանավորողներն էլ կալանավորելու են»․ Երվանդ Վարոսյան
138Երեկ, 21:54
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել
108Երեկ, 21:42
ԲԴԽ-ն Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին զրկել է անձեռնմխելիությունից
129Երեկ, 21:12
