Գառզուի և Ժանսեմի ցուցահանդեսը կուղեկցվի դասական համերգով
![]() Եվրոպական ժառանգության օրերի շրջանակում հոկտեմբերի 17-24-ը «Առնո Բաբաջանյան» համերգասրահի վերաբացված ճեմասրահում կանցկացվի «Հայաստան-Ֆրանսիա. մշակութային երկխոսություն» խորագրով ցուցահանդես՝ համաշխարհային ճանաչում ունեցող ֆրանսահայ անվանի գեղանկարիչներ Գառզուի (Գառնիկ Զուլումյան, 1907 – 2000թթ.) և Ժանսեմի (Հովհաննես Սեմերջյան, 1920 – 2013թթ.) գրաֆիկական աշխատանքների ցուցադրությամբ: Եվրոպական ժառանգության օրերի շրջանակում հոկտեմբերի 17-ին, ժամը 19:00 կկայանա ցուցահանդեսի պաշտոնական բացումը, որին կհաջորդի «Կադանս» անսամբլի համերգը: Երեկոյի ընթացքում կհնչեն Շառլ Ազնավուրի, Ժորժ Գարվարենցի, Միշել Լեգրանի, Ռիչարդ Գալիանոյի, Աստոր Պիացոլայի, ինչպես նաև Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի և այլ կոմպոզիտորների ստեծագործություններ: Իսկ հոկտեմբերի 24-ին, ժամը 19:00-ին կանցկացվի ցուցահանդեսի փակման արարողությունը, որին կհաջորդի կամերային երաժշտության համերգ: |

Կլոդ Մոնեի «Հիրիկներ» կտավը Ֆրանսիայում վաճառվել է ռեկորդային 50 միլիոն եվրոյով
319Երեկ, 08:49
Մինչև Ադրբեջան պետության ձևավորումը՝ Կոմիտասը դեռևս 1905 թվականին Հառիճում գրի էր առել «Աման Թելլո» երգի մի քանի տարբերակ
16222.10.2026, 23:30
Գիտնականները կազմել են պատմության մեջ ամենասարսափելի ֆիլմերի ցանկը՝ չափելով դիտողների սրտի զարկերը
61822.10.2026, 00:43
Մահացել է Դավիթ Մուրադյանը
14821.10.2026, 12:54
Թուրքիայի ափերի մոտ հայտնաբերվել է աշխարհի ամենահին խորտակված նավերից մեկը (լուսանկար, տեսանյութ)
89818.10.2026, 00:42
«Եվ մի՛ տանիր զմեզ… պաշտպանության խորհրդավոր գրերը». Մատենադարանում առաջին անգամ ներկայացվել է ձեռագիր հմայիլների հավաքածուն (լուսանկար)
23617.10.2026, 23:42
