Դաշնակահար Արթուր Գրիգորյանը՝ միջազգային մրցույթի հաղթող
![]() Սեպտեմբերի 20-ից 30-ը Լեհաստանում կայացել է Տկաչևսկու անվան դաշնակահարների 6-րդ միջազգային մրցույթը, որտեղ Հայաստանի ներկայացուցիչ, Երևանի պետական կոնսերվատորիայի ուսանող Արթուր Գրիգորյանը փայլուն ելույթով է հանդես եկել և արժանացել Առաջին մրցանակի։ Հայտնում է ԿԳՄՍՆ-ը: Առաջին մրցանակից բացի՝ Արթուրին շնորհվել է նաև Հատուկ մրցանակ, որը ներառում է 4 տարվա կրթաթոշակ՝ (տարեկան 19.000 ԱՄՆ դոլար) Արևելյան Թենեսիի համալսարանում սովորելու նպատակով։ Մրցույթին մասնակցել են 260 պատանի և երիտասարդ դաշնակահարներ՝ 33 երկրներից։ Մրցույթի ժյուրիի կազմում էին․ Քրիստիան Տկաչևսկի (Լեհաստան, ԱՄՆ) Վովկա Աշքենազի (Իսլանդիա, ՌԴ) Ռիցո Չանգ (Հոնգ Կոնգ) Միխայիլ Բերկովսկի (Կանադա) Բեն Շոեման (Հարավային Աֆրիկա) Քիմբեռլի Չեն Աֆանասովա (Թայվան) Կանժի Կոզուտա (Ճապոնիա) Արմեն Բաբախանյան (Հայաստան) |

Արցախի մասին «Տնից լավ տեղ չկա» վավերագրական ֆիլմն ընդգրկվել է «Օսկարի» հավակնորդների ցանկում
13711:18
«ԿինոՄոսկվա»-ն արդարանում է և խոստանում առավել հետևողական լինել
18726.11.2026, 20:42
Tidal-ը կարգելի ամբողջությամբ արհեստական բանականությամբ ստեղծված երաժշտությունը
63325.11.2026, 22:13
«Ադրբեջանի լոբբիստները կարողացել են ՌԴ-ում կինոթատրոններից հանել տալ հայ հերոսի մասին ֆիլմի ցուցադրումը». Սյուզի Բադոյան
20224.11.2026, 23:48
Նախապատրաստվում է «Վիշապաքարերը և Տիրինկատարի հնավայրը» հայտ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության հիմնական ցանկում ընդգրկելու նպատակով
14624.11.2026, 19:18
«Արցախի դարավոր սրբությունների հետ ի՞նչ է լինելու»․ Սամվել դպիր Գրիգորյան
19224.11.2026, 15:42
