«Շուտով ձմեռ է գալիս, բնակարանի հարցը լուծված չէ, սոցիալական վճարներն էլ են դադարեցրել»․ հադրութցի տղամարդ
![]() «Մեզ հուզող առաջին հարցերից մեկը մեր կարգավիճակի հարցն է, այսինքն՝ տեղահանված ենք, ունենք ՀՀ քաղաքացիության անձնագիր, բայց ՀՀ քաղաքացի չենք համարվում, չգիտենք, թե ովքեր ենք և ինչ կարգավիճակի մեջ ենք գտնվում, ունենք պարտականություններ, բայց ոչ մի իրավունք չունենք»,- այսօր՝ բողոքի ակցիայի ժամանակ, ասաց հադրութեցի տղամարդը։ Հարցին, թե ՀՀ քաղաքացիություն պատերազմից հետո է ստացել, տղամարդը պատասխանեց, որ ավելի վաղ՝ 90-ականներին է ստացել։ «Շուտով ձմեռ ա գալիս, բնակարանային հարցի լուծման ոչ մի տեղաշարժ չկա, վերջին երկու ամիսը սոցիալական վճարներն էլ են դադարեցրել »,- նշեց նա։ Դիտարկմանը, որ նախորդ անգամ Կառավարությունից ասել էին՝ կվերականգնեն սոցիալական վճարները, տղամարդը պատասխանեց՝ երկու ամիս է անցել, չեն վերականգնել։ Հիշեցնենք, որ այսօր Կառավարության շենքի առջև բողոքի ակցիա են իրականացնում Հադրութից տեղահանված բնակիչները։ Նրանք պահանջում են լուծել բնակարանային խնդիրը։ |

«Կիբեռհանցագործություններ և ներդրումային խարդախություններ․ ո՞վ է պաշտպանում տուժող քաղաքացուն»․ Մհեր Կարագոզյան
6403:06
«Պետությունը պարտավոր է կյանքի իրավունքը պաշտպանել նաև բանտի պատերից ներս»․ Աննա Ծառուկյան
128Երեկ, 23:36
Մահացել է քաղաքական գործիչ Մյասնիկ Մալխասյանը
130Երեկ, 22:12
«Հրահանգները շարունակվելու են, կալանավորողներն էլ կալանավորելու են»․ Երվանդ Վարոսյան
138Երեկ, 21:54
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել
108Երեկ, 21:42
ԲԴԽ-ն Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին զրկել է անձեռնմխելիությունից
129Երեկ, 21:12
