Երևան`   +3 °C
Այսօր`   Կիրակի, 15 նոյեմբերի, 2026 թ.

«Ջերմորեն դիմավորեցինք ավելի քան 70 միլիոն փախուստի դիմածների՝ այլ հարթակներից». Դուրով

848
Երեքշաբթի, 05 հոկտեմբերի, 2021 թ., 23:48
«Ջերմորեն դիմավորեցինք ավելի քան 70 միլիոն փախուստի դիմածների՝ այլ հարթակներից». Դուրով

Մեկ օրվա ընթացքում ավելի քան 70 միլիոն նոր օգտատեր գրանցվել է Telegram-ում, այս մասին հայտնել է մեսենջերի հիմնադիր Պավել Դուրովը: Սրա հիմնական պատճառը Facebook-ի և նրա հավելվածների աշխատանքի երկարատև խափանումն է եղել:

«Երեկ Telegram-ում արձանագրվել է ռեկորդային քանակությամբ նոր օգտատերերի գրանցում և օգտատերերի ակտիվություն: Մենք ջերմորեն դիմավորեցինք ավելի քան 70 միլիոն փախուստի դիմածների՝ այլ հարթակներից»,- իր թելեգրամ-ալիքում գրել է նա: