Facebook-ի ինժեներների խումբը հայտարարություն է տարածել
![]() Facebook-ի աշխատաքի խափանումը տեղի է ունեցել մագիստրալային երթուղիչներում փոխդասավորության փոփոխությունների պատճառով, այս մասին հայտնել է ընկերության ինժեներական խումբը: «Այդ փոփոխությունները հանգեցրին խնդիրների, որոնք ընդհատեցին հաղորդակցությունը: Ցանցային տրաֆիկի խափանումը կասկադային ազդեցություն ունեցավ մեր տվյալների կենտրոնների կապի վրա՝ պատճառ դառնալով, որ ծառայությունները դադարեն աշխատել»,- նշված է տեքստում: Ընկերությունում հավաստիացրել են, որ Facebook-ի, Instagram-ի և WhatsApp-ի աշխատանքի խափանումները չեն հանգեցրել օգտատերերի տվյալների բացահայտման, փոխանցում է РИА Новости-ն: Ժամեր առաջ ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել նաև Մարկ Ցուկերբերգը. «Ներողություն ենք խնդրում սոցիալական ցանցերի աշխատանքի խափանման համար: Գիտեմ, թե որքան եք ապավինում մեր ծառայություններին, որպեսզի կապվեք այն մարդկանց հետ, ում մասին մտածում եք»: Facebook-ի ղեկավարը շուրջ 7 մլրդ դոլար է կորցրել ընկերության ծառայությունների խափանման հետևանքով: |

«Կիբեռհանցագործություններ և ներդրումային խարդախություններ․ ո՞վ է պաշտպանում տուժող քաղաքացուն»․ Մհեր Կարագոզյան
6403:06
«Պետությունը պարտավոր է կյանքի իրավունքը պաշտպանել նաև բանտի պատերից ներս»․ Աննա Ծառուկյան
128Երեկ, 23:36
Մահացել է քաղաքական գործիչ Մյասնիկ Մալխասյանը
130Երեկ, 22:12
«Հրահանգները շարունակվելու են, կալանավորողներն էլ կալանավորելու են»․ Երվանդ Վարոսյան
138Երեկ, 21:54
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել
108Երեկ, 21:42
ԲԴԽ-ն Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին զրկել է անձեռնմխելիությունից
129Երեկ, 21:12
