Նախագահը շնորհավորել է Արտեմ Փաթափութեանին և հրավիրել Հայաստան
![]() Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել հայազգի գիտնական Արտեմ Փաթափութեանին՝ բժշկության կամ ֆիզիոլոգիայի ոլորտում Նոբելյան մրցանակի արժանանալու առթիվ: Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի ուղերձում ասվում է. «Հարգելի պարոն Արտեմ Փաթափութեան, Սիրելի հայրենակից, Ուրախությամբ տեղեկացա, որ Ձեր գործընկերոջ՝ դոկտոր Դեյվիդ Ջուլիուսի հետ միասին արժանացել եք բժշկության կամ ֆիզիոլոգիայի ոլորտում Նոբելյան այս տարվա մրցանակին: Որպես հայ և Հայաստանի Հանրապետության նախագահ՝ անչափ ուրախ եմ Ձեր այդ մեծ հաջողության համար, որը, կարծում եմ, մենք բոլորս համարում ենք նաև մեր ազգի մեծագույն նվաճումներից մեկը: Միաժամանակ, որպես նախկին գիտնական, խորապես հասկանում եմ Ձեր ջանքերի ու քրտնաջան աշխատանքի ծանրությունը, որի շնորհիվ, Ձեր մեծ տաղանդի հետ համադրումով, համաշխարհային գիտությունը հարստացել է ևս մեկ ձեռքբերումներով: Շնորհավորելով և ջերմ բարեմաղթանքներս հղելով Ձեզ՝ ակնկալում եմ, սիրելի Արտեմ, ամենամոտ ապագայում հյուրընկալել Ձեզ Հայաստանում»: |

Գիտնականները քրիստոնեական արվեստի պատմության մեջ նմանը չունեցող բյուզանդական արտեֆակտ են հայտնաբերել
48517.08.2026, 00:30
Նեպտունի արբանյակների վրա հայտնաբերվել են հին տիեզերական աղետի հետքեր
89016.08.2026, 19:42
Հնագետները հայտնաբերել են թաղման արժեքավոր պարագաներով լի 5000 տարվա վաղեմության դամբարան
43016.08.2026, 17:40
Մեքսիկայում հայտնաբերել են քարանձավ՝ նախակոլումբոսյան ժամանակաշրջանի ծիսական խեցեղենի պահոցով
40316.08.2026, 00:40
«Գիտնականներն արձանագրել են գլոբալ տաքացման տեմպերի կտրուկ արագացում»․ Լևոն Ազիզյան
20015.08.2026, 15:30
«Բևեռային սառույցները չեն կարողանա վերականգնվել դեռ հարյուրավոր տարիներ»․ Լևոն Ազիզյան
19111.08.2026, 20:18
