Լևոն Արոնյանը հաղթեց Մագնուս Կառլսենին
![]() Առցանց անցկացվող Meltwater Champions Chess Tour Finals շախմատի եզրափակիչ մրցաշարի նախավերջին՝ 8-րդ տուրում, Հայաստանի շախմատիստ Լևոն Արոնյանը հաղթեց Մագնուս Կառլսենին: Առաջին պարտիայում նա գեղեցիկ հաղթանակ տոնեց, ապա ոչ-ոքի ավարտեց հաջորդ երկու պարտիաները: Չորրորդում մեր գրոսմայստերը կրկին փայլեց իր անզուգական խաղով և տպավորիչ հաղթանակ տարավ: Այդպիսով, Լևոն Արոնյանը 3:1 հաշվով պարտության մատնեց աշխարհի գործող չեմպիոնին, վաստակեց 21 միավոր և հավասարվեց 3-րդ հորիզոնականում գտնվող Թեյմուր Ռաջաբովին: Վաղը կայանալիք վերջին տուրում մեր շախմատիստը կմրցի ադրբեջանցի մյուս շախմատիստի՝ Շահրիյար Մամեդյարովի հետ: Հաղթանակի դեպքում նա լավ հնարավորություն ունի զբաղեցնելու մրցանակային 2-3-րդ տեղերից մեկը, քանի որ Մագնուս Կառլսենը ժամանակից շուտ հռչակվել է մրցաշարի հաղթող: |

Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
20608.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
16808.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
18408.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
14707.11.2026, 12:18
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել
17506.11.2026, 22:54
Եղիշե Մելիքյանը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը
15006.11.2026, 14:12
