Բացվել է Շառլ Ազնավուրի անվան համերգասրահ
![]() Ֆրանսիայի Կլամար քաղաքի կոնսերվատորիայում կայացել է Շառլ Ազնավուրի անվան համերգասրահի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել է Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը: Միջոցառմանը ելույթներով հանդես են եկել Կլամարի քաղաքապետ, Իլ-դը-Ֆրանս ռեգիոնի առաջին փոխնախագահ Ժան-Դիդիե Բերժեն, Շառլ Ազնավուրի որդին՝ Միշա Ազնավուրը, ինչպես նաև Ֆրանսիայում ՀՀ դեսպանը։ «Իր ելույթում Հասմիկ Տոլմաջյանն անդրադարձել է «100 տոկոսով ֆրանսիացի և 100 տոկոսով հայ» մեծ Արտիստի անգնահատելի դերակատարությանը հայ-ֆրանսիական բարեկամության և Հայաստանի ու Ֆրանսիայի միջև առանձնաշնորհյալ հարաբերությունների ամրապնդման գործում, Հայոց Ցեղասպանության ճանաչմանը բերած կարևոր ավանդին, ինչպես նաև, հակառակ պատմականորեն մեր ժողովրդի դեմ հառնած դժվարին մարտահրավերներին, Հայաստանի վերածննդի և նրա լավագույն ապագայի հանդեպ նրա անսասան հավատին»,- ասվում է գրառման մեջ: Ըստ աղբյուրի, Շառլ Ազնավուրի մահվան երրորդ տարելիցի օրը նրա անունը կրող համերգասրահի բացման արարողությանը ներկա են եղել նաև Օ-դը-Սեն դեպարտամենտի նախագահ Ժորժ Սիֆրեդին, սենատոր Ֆիլիպ Պեմզեկը, Անտոնիի և Բուլոն-Բիլանկուրի ենթապրեֆեկտ Ֆիլիպ Մաֆրը, Ֆրանսիայի քաղաքապետերի միության գլխավոր քարտուղար, Սոյի քաղաքապետ Ֆիլիպ Լորանը, հայ համայնքի հարյուրավոր ներկայացուցիչներ։ Միջոցառման ավարտին, Կլամարի հարմոնիկ նվագախումը կատարել է Շառլ Ազնավուրի հանրահայտ երգերը: |

Կլոդ Մոնեի «Հիրիկներ» կտավը Ֆրանսիայում վաճառվել է ռեկորդային 50 միլիոն եվրոյով
319Երեկ, 08:49
Մինչև Ադրբեջան պետության ձևավորումը՝ Կոմիտասը դեռևս 1905 թվականին Հառիճում գրի էր առել «Աման Թելլո» երգի մի քանի տարբերակ
16222.10.2026, 23:30
Գիտնականները կազմել են պատմության մեջ ամենասարսափելի ֆիլմերի ցանկը՝ չափելով դիտողների սրտի զարկերը
61822.10.2026, 00:43
Մահացել է Դավիթ Մուրադյանը
14821.10.2026, 12:54
Թուրքիայի ափերի մոտ հայտնաբերվել է աշխարհի ամենահին խորտակված նավերից մեկը (լուսանկար, տեսանյութ)
89818.10.2026, 00:42
«Եվ մի՛ տանիր զմեզ… պաշտպանության խորհրդավոր գրերը». Մատենադարանում առաջին անգամ ներկայացվել է ձեռագիր հմայիլների հավաքածուն (լուսանկար)
23617.10.2026, 23:42
