«Սիրո գույնը պակասեց քաղաքից». վերջին հրաժեշտը՝ Հայկոյին
![]() Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հարազատները, ընկերները, երկրպագուները վերջին հրաժեշտն են տալիս ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ, երգահան Հայկոյին (Հայկ Հակոբյան): Հայաստանի վաստակավոր արտիստ Արամոն լրագրողների հետ զրունցում հիշեց իր և Հայկոյի ծանոթությունը՝ 1996-ին: «Ինքնատիպ էր, սկզբունքային... մնաց այն երաժիշտը, ով մինչև վերջ էդ սանդղակը պահեց, այսինքն՝ վերցրեց ռոմանսների ճանապարհը ու գնաց, պլանկայից չիջավ»: «Հայոց ծիածանը կորցրեցինք: Հայկոն մեր ժամանակակից մշակույթի աշուղն էր, ով միջազգային բեմ բարձրացրեց հայոց սիրային արվեստը ու երբ բեմ էր բարձրանում, էդտեղ կար հայոց ներկայությունը»,- ասաց քաղաքական գործիչ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ նշելով, որ Հայկոն հայրենասեր էր իսկական հայ: «Հայկոյի հետ անձնական շփում շատ եմ ունեցել: ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի վայելել է նրա երգերը: Հայկոն միշտ կմնա մեր հուշերում որպես լավ մարդ»,- ասաց բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը՝ հավելելով, որ վերջին անգամ ամիսներ առաջ՝ միջոցառման ժամանակ է հանդիպել ընկերոջը: «Սիրո կարևոր գույն պակասեց քաղաքից, իսկ ամենակարևորը՝ շատ լավ մարդ, որ մեր ասպարեզում հազվադեպ է»,- նշեց դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը: |

Կլոդ Մոնեի «Հիրիկներ» կտավը Ֆրանսիայում վաճառվել է ռեկորդային 50 միլիոն եվրոյով
319Երեկ, 08:49
Մինչև Ադրբեջան պետության ձևավորումը՝ Կոմիտասը դեռևս 1905 թվականին Հառիճում գրի էր առել «Աման Թելլո» երգի մի քանի տարբերակ
16222.10.2026, 23:30
Գիտնականները կազմել են պատմության մեջ ամենասարսափելի ֆիլմերի ցանկը՝ չափելով դիտողների սրտի զարկերը
61822.10.2026, 00:43
Մահացել է Դավիթ Մուրադյանը
14821.10.2026, 12:54
Թուրքիայի ափերի մոտ հայտնաբերվել է աշխարհի ամենահին խորտակված նավերից մեկը (լուսանկար, տեսանյութ)
89818.10.2026, 00:42
«Եվ մի՛ տանիր զմեզ… պաշտպանության խորհրդավոր գրերը». Մատենադարանում առաջին անգամ ներկայացվել է ձեռագիր հմայիլների հավաքածուն (լուսանկար)
23617.10.2026, 23:42
