Երևան`   +2 °C
Այսօր`   Կիրակի, 15 նոյեմբերի, 2026 թ.

«Արմեն Չարչյանի առողջությանը որևէ վտանգ չի սպառնում». Կարեն Անդրեասյան

785
Հինգշաբթի, 30 սեպտեմբերի, 2021 թ., 12:12
«Արմեն Չարչյանի առողջությանը որևէ վտանգ չի սպառնում». Կարեն Անդրեասյան

«Ըստ վերջին զեկուցումների՝ նրա առողջությանը որևէ վտանգ չի սպառնում: Նա ստանում է պետության ամբողջ ուշադրությունը, ինչը ենթադրում է, որ չի կարող լինել խոշտանգման երևույթ: Այլ հարց է՝ ազատությունից զրկել-չզրկելու հարցը ինչպես կորոշի դատարանը, որին մենք չենք խառնվում»,- Կառավարության նիստից հետո, լրագրողների հետ ճեպազրույցում, ասաց Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը՝ անդրադառնալով բժիշկ, պատգամավոր Արմեն Չարչյանի առողջական վիճակին: