Ռալֆ Յիրիկյանն արգելել է վերանորոգել կամ փոխել քաղաքացուն վաճառած անսարք հեռախոսը
![]() Օրերս անդրադարձել էինք քաղաքացու ահազանգին, ըստ որի՝ Վիվա-ՄՏՍ-ն իրեն վաճառել էր բջջային հեռախոս, որը փչացել էր, իսկ ընկերությունը հրաժարվել էր վերանորոգել (փոխել նորով) և երեք շաբաթ քաղաքացուն պահելով անորոշության մեջ՝ պատասխանել, թե՝ «մենք քեզ հեռախոս չենք վաճառել, որ դու տաքսի քշես»։ Պատմությունը, սակայն, այսքանով չի ավարտվում։ Հերքման պահանջ ներկայացնելուն զուգահեռ, Վիվա-ՄՏՍ-ը կապ է հաստատում քաղաքացու հետ։ Առաջարկում են դիմում գրել տնօրեն Ռալֆ Յիրիկյանին և խնդրել վերանորոգել կամ փոխել հեռախոսը։ Երեք օր անց, քաղաքացուն տեղեկացնում են՝ դիմումը մերժվել է։ «․․․ ընկերությունը չի ստաձնում պատասխանատվություն՝ լուծել խնդիրը։ Հեռախոսը գնել եմ Վիվա-ՄՏՍ-ից, ուստի վերջինս էլ պետք է ստանձնի պատասխանատվությունը՝ լուծելու անսարքության խնդիրը»։ Հետգրության փոխարեն նշենք, որ նախորդ նյութի հրապարակումից հետո խմբագրությունը ստացել է Վիվա-ՄՏՍ-ի հետ կապված նմանատիպ 18 բողոք-դիմում, որոնց կանդրադառնանք առաջիկայում։ |

«Կիբեռհանցագործություններ և ներդրումային խարդախություններ․ ո՞վ է պաշտպանում տուժող քաղաքացուն»․ Մհեր Կարագոզյան
6403:06
«Պետությունը պարտավոր է կյանքի իրավունքը պաշտպանել նաև բանտի պատերից ներս»․ Աննա Ծառուկյան
128Երեկ, 23:36
Մահացել է քաղաքական գործիչ Մյասնիկ Մալխասյանը
130Երեկ, 22:12
«Հրահանգները շարունակվելու են, կալանավորողներն էլ կալանավորելու են»․ Երվանդ Վարոսյան
138Երեկ, 21:54
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել
108Երեկ, 21:42
ԲԴԽ-ն Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին զրկել է անձեռնմխելիությունից
129Երեկ, 21:12
