Կամերային երաժշտության կենտրոնը համերգով կնշի Կոմիտաս վարդապետի ծննդյան օրը
582
Կիրակի, 26 սեպտեմբերի, 2021 թ., 16:48
![]() Կամերային երաժշտության ազգային կենտրոնը համերգ կնվիրի Կոմիտաս Վարդապետի ծննդյան 152-ամյակին: Այսօր՝ սեպտեմբերի 26-ին, ժամը 19:00-ին գյուղ Արուճի Սուրբ Գրիգոր եկեղեցում կկայանա համերգ, որին հանդես կգա Հայաստանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Ռոբերտ Մլքեյան): Ծրագրում կոմիտասյան ստեղծագործություններն են։ Համերգի համար ընտրված Արուճի Սուրբ Գրիգոր եկեղեցին վաղ միջնադարյան Հայաստանի ամենամեծ պատմամշակությային կոթողներից է, հայկական հոգևոր և ճարտարապետական նշանավոր կառույցներից։ Իր երկարատև պատմության ընթացքում տաճարը մի քանի անգամ նորոգվել է (նույնիսկ վերածվել ամրոցի՝ առանձին հատվածներում շրջապատվելով պաշտպանական պատերով), սակայն անաղարտ պահպանել է իր նախնական նկարագիրը: |

Կլոդ Մոնեի «Հիրիկներ» կտավը Ֆրանսիայում վաճառվել է ռեկորդային 50 միլիոն եվրոյով
319Երեկ, 08:49
Մինչև Ադրբեջան պետության ձևավորումը՝ Կոմիտասը դեռևս 1905 թվականին Հառիճում գրի էր առել «Աման Թելլո» երգի մի քանի տարբերակ
16222.10.2026, 23:30
Գիտնականները կազմել են պատմության մեջ ամենասարսափելի ֆիլմերի ցանկը՝ չափելով դիտողների սրտի զարկերը
61822.10.2026, 00:43
Մահացել է Դավիթ Մուրադյանը
14821.10.2026, 12:54
Թուրքիայի ափերի մոտ հայտնաբերվել է աշխարհի ամենահին խորտակված նավերից մեկը (լուսանկար, տեսանյութ)
89818.10.2026, 00:42
«Եվ մի՛ տանիր զմեզ… պաշտպանության խորհրդավոր գրերը». Մատենադարանում առաջին անգամ ներկայացվել է ձեռագիր հմայիլների հավաքածուն (լուսանկար)
23617.10.2026, 23:42
