Իրաքը մտադիր է ուղեծիր ուղարկել սեփական արտադրության առաջին արբանյակը
1294
Ուրբաթ, 24 սեպտեմբերի, 2021 թ., 03:12
![]() Իրաքը մոտ ժամանակներս կհայտարարի առաջին արբանյակի արձակման մասին: Այս մասին հայտարարել է երկրի ենթակառուցվածքների նախարար Առկան Շահաբը՝ կիբերանվտանգության վերաբերյալ Բաղդադում անցկացված կոնֆերանսի ժամանակ: «Իրաքը շուտով տեղական արտադրության առաջին արբանյակը կարձակի»,- ասել է նախարարը: Նրա խոսքերով՝ այս ծրագիրը գտնվում է երկրի վարչապետ Մուստաֆա ալ-Կազիմիի անմիջական ղեկավարության ներքո, ով ընդգծել է հեռահաղորդակցության ոլորտում տեխնոլոգիական զարգացումներին համընթաց քայլելու անհրաժեշտությունը: Արբանյակի արձակումն, ըստ Շահաբի, ցույց է տալիս պետության հեղինակությունն ու նրա ինքնիշխանությունը: |

«Կիբեռհանցագործություններ և ներդրումային խարդախություններ․ ո՞վ է պաշտպանում տուժող քաղաքացուն»․ Մհեր Կարագոզյան
6403:06
«Պետությունը պարտավոր է կյանքի իրավունքը պաշտպանել նաև բանտի պատերից ներս»․ Աննա Ծառուկյան
128Երեկ, 23:36
Մահացել է քաղաքական գործիչ Մյասնիկ Մալխասյանը
130Երեկ, 22:12
«Հրահանգները շարունակվելու են, կալանավորողներն էլ կալանավորելու են»․ Երվանդ Վարոսյան
138Երեկ, 21:54
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել
108Երեկ, 21:42
ԲԴԽ-ն Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին զրկել է անձեռնմխելիությունից
129Երեկ, 21:12
