ՌԴ բանակի գեներալ Մոիսեևը ադրբեջանցիներին ծայրահեղական և վանդալ է անվանել
![]() ՌԴ բանակի գեներալ Միխայիլ Մոիսեևվը խիստ քննադատության է ենթարկել Արցախում Խուդյակովի հուշարձանի նկատմամբ ադրբեջանցի վանդալների իրականացրած բարբարոսությունը: Այս մասին գրում է infoteka24-ը: Նշվում է, որ ՌԴ Վետերանների միությունը, որը նախագահում է բանակի գեներալ Մոիսեևվը, պատասխան նամակով դիմել է ռուս-հայկական կազմակերպությունների համակարգման խորհրդին: Նամակում մասնավորապես ասվում է. «Ռուսաստանի Վետերանների միությունը մտահոգիչ և տագնապալի տեղեկություն է ստացել՝ Լեռնային Ղարաբաղում ադրբեջանցի վանդալների կողմից մարշալ Սերգեյ Խուդյակովի (Արմենակ Խանփերյանցի) հուշարձանի ոչնչացման մասին: Մարշալ Խուդյակովի անունը՝ նշանավոր մյուս հրամանատարների հետ մեկտեղ, ոսկե տառերով է գրված Հայրենական մեծ պատերազմի և Մեծ Հաղթանակի պատմության մեջ»: Նշվում է, որ վետերաններն իրենց բողոքն են արտահայտում՝ Լեռնային Ղարաբաղում ծայրահեղականների գործողությունների դեմ, որոնք ուղղված են Հայրենական մեծ պատերազմի մասին հիշատակի ոչնչացմանն ու պղծմանը: «Լեռնային Ղարաբաղի հայերի ներդրումը հաղթանակի, հետպատերազմյան զարգացման և մեր ընդհանուր երկրի ամրապնդման գործում շատ մեծ է: Չհիշե՛լ այդ մասին՝ կնշանակի դավաճանել հայրենիքի պաշտպանների հիշատակը: Հույս ունենք, որ Ադրբեջանի ղեկավարությունն ու հասարակական կազմակերպությունները համապատասխան գնահատական կտան նմանօրինակ բարբարոսությանն ու նրանց, ով ձեռք է բարձրացնում «սրբության» վրա, որը թանկ է յուրաքանչյուր հայրենասերի համար»,- գրված է հաղորդագրության մեջ: Հիշեցնենք, որ օգոստոսին ադրբեջանցի վանդալները պղծել էին Խորհրդային Միության ավիացիայի մարշալ Սերգեյ Խուդյակովի (Արմենակ Խանփերյանց) հիշատակը հավերժացնող արձանը: Հրապարակված արբանյակային լուսանկարներից պարզ էր դարձել, որ ադրբեջանցիները ոչնչացրել են մարշալի արձանը, ինչպես նաև կոտրել ու տեղափոխել նրա ՄիԳ-17-ը, որ տեղադրված էր Մեծ Թաղեր գյուղի իր տուն-թանգարանի առջև: ![]() |

«Կիբեռհանցագործություններ և ներդրումային խարդախություններ․ ո՞վ է պաշտպանում տուժող քաղաքացուն»․ Մհեր Կարագոզյան
6403:06
«Պետությունը պարտավոր է կյանքի իրավունքը պաշտպանել նաև բանտի պատերից ներս»․ Աննա Ծառուկյան
128Երեկ, 23:36
Մահացել է քաղաքական գործիչ Մյասնիկ Մալխասյանը
130Երեկ, 22:12
«Հրահանգները շարունակվելու են, կալանավորողներն էլ կալանավորելու են»․ Երվանդ Վարոսյան
138Երեկ, 21:54
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել
108Երեկ, 21:42
ԲԴԽ-ն Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին զրկել է անձեռնմխելիությունից
129Երեկ, 21:12

