Արարատ Միրզոյանի բացատրությունն ԱԳՆ-ում ծիծաղ էր հարուցել. «Հրապարակ»
![]() «Հրապարակ»-ը գրում է. «ՀԱՊԿ արտգործնախարարների, պաշտպանության նախարարների ու ԱԽ քարտուղարների համատեղ նիստին երեկ Հայաստանից մասնակցում էր ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Եթե Պնախարար Արշակ Կարապետյանը մի քանի օր է՝ Ռուսաստանում է և մեր սահմանային լարվածության հարցերով այնպիսի կարևոր բանակցությունների մեջ է, որ անգամ մոր մահը չի ստիպել նրան՝ հրատապ վերադառնալ, ապա անհասկանալի է Արարատ Միրզոյանի բացակայությունն այս միջոցառումներից։ Երեկ ԱԳՆ մամուլի խոսնակը լրագրողներին փոխանցել էր, թե Միրզոյանն օդանավի անսարքության պատճառով չի մեկնել Դուշանբե։ Այս բացատրությունն ԱԳՆ-ում ծիծաղ էր հարուցել՝ այն որակում էին փնթի և անհիմն: «Ի՞նչ օդանավով պետք է մեկներ՝ առաջին բորտո՞վ, իսկ Արմեն Գրիգորյանն ինչպե՞ս է մեկնել։ Նույնիսկ եթե օդանավը փչացած է, կարող էր օդանավ վարձել, սովորական չվերթով մեկնել»։ Իսկ թե որն է չմեկնելու իրական պատճառը, ենթադրում են. «Հավանաբար, ավելի կարևոր՝ եվրոպական պաշտոնյաների հետ հանդիպման օրակարգ ուներ, դրա համար չմեկնեց»: Մանրամասները՝ թերթի համարում: |

«Կիբեռհանցագործություններ և ներդրումային խարդախություններ․ ո՞վ է պաշտպանում տուժող քաղաքացուն»․ Մհեր Կարագոզյան
6403:06
«Պետությունը պարտավոր է կյանքի իրավունքը պաշտպանել նաև բանտի պատերից ներս»․ Աննա Ծառուկյան
128Երեկ, 23:36
Մահացել է քաղաքական գործիչ Մյասնիկ Մալխասյանը
130Երեկ, 22:12
«Հրահանգները շարունակվելու են, կալանավորողներն էլ կալանավորելու են»․ Երվանդ Վարոսյան
138Երեկ, 21:54
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել
108Երեկ, 21:42
ԲԴԽ-ն Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին զրկել է անձեռնմխելիությունից
129Երեկ, 21:12
