Երևան`   +3 °C
Այսօր`   Կիրակի, 15 նոյեմբերի, 2026 թ.

Ադրբեջանը՝ Գորիս-Կապան միջպետական ճանապարհին իրանական բեռնատարների հարկման մասին

908
Երկուշաբթի, 13 սեպտեմբերի, 2021 թ., 18:36
Ադրբեջանը՝ Գորիս-Կապան միջպետական ճանապարհին իրանական բեռնատարների հարկման մասին

Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեն հայտարարություն է տարածել. «Ադրբեջանի Հարկային օրենսգրքի 210-րդ հոդվածի համաձայն, ճանապարհային տուրքի հարկադրման օբյեկտ են հանդիսանում Ադրբեջանի Հանրապետության տարածք մուտք գործող և դուրս եկող օտարերկրյա պետությունների ավտոտրանսպորտային միջոցները: Այդ օրենսգրքի համաձայն, տրանսպորտային միջոցները հարկվում են տրանսպորտային հարկով, իսկ «Պետական տուրքի» մասին օրենքի 24-րդ հոդվածը պետական ​​տուրք է սահմանում՝ Ադրբեջանի Հանրապետության տարածքում միջազգային ճանապարհային փոխադրումները կարգավորող թույլտվության տրամադրման համար»,- նշված է տեքստում: