Գլխավոր դատախազությունը պահանջել է ՀՀ-ին արտահանձնել ԵԱՀԿ-ում Հյս. Մակեդոնիայի առաքելության ղեկավարի տեղակալին
851
Շաբաթ, 11 սեպտեմբերի, 2021 թ., 14:30
![]() Գլխավոր դատախազությունը փաստաթղթեր է ներկայացրել Սերբիայի պատկան մարմիններին՝ Հյուսիսային Մակեդոնիայի քաղաքացի Միլե Միլենկովսկիին Հայաստանին արտահանձնելու համար: Այս մասին «Լուրեր»-ին հայտնել է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Սերբիայի իրավապահները, Հայաստանի պահանջով ձերբակալել են ԵԱՀԿ-ում Հյուսիսային Մակեդոնիայի առաքելության ղեկավարի տեղակալ Միլե Միլենկովսկուն: «Ըստ ՀՀ իրավապահ մարմինների, 2018-ին Հյուսիսային Մակեդոնիայի երեք դիվանագետ, Միլենկովսկու գլխավորությամբ, մասնավոր ինքնաթիռով Հայաստանից դուրս են բերել երկրի նախկին իշխանության մի ներկայացուցչի, որը մեղադրվում է խոշոր չափով գումարներ հափշտակելու մեջ»,- հայտնել էր Alsat-M հեռուստաալիքը: |

«Կիբեռհանցագործություններ և ներդրումային խարդախություններ․ ո՞վ է պաշտպանում տուժող քաղաքացուն»․ Մհեր Կարագոզյան
6403:06
«Պետությունը պարտավոր է կյանքի իրավունքը պաշտպանել նաև բանտի պատերից ներս»․ Աննա Ծառուկյան
128Երեկ, 23:36
Մահացել է քաղաքական գործիչ Մյասնիկ Մալխասյանը
130Երեկ, 22:12
«Հրահանգները շարունակվելու են, կալանավորողներն էլ կալանավորելու են»․ Երվանդ Վարոսյան
138Երեկ, 21:54
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել
108Երեկ, 21:42
ԲԴԽ-ն Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին զրկել է անձեռնմխելիությունից
129Երեկ, 21:12
