Ովքեր են կանգնած Աղվան Հովսեփյանի գործի հետևում. «Ժողովուրդ»
![]() «Ժողովուրդ» օրաթերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել ՀՀ քննչական կոմիտեի նախկին նախագահ, նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի շուրջ կատարվող իրադարձություններից: Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Ա. Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 1.299.404.414 ՀՀ դրամ գույքը (փողերի լվացում) օրինականացնելու համար՝ մի քանի դրվագներով: Իսկ ինչո՞ւ հիմա սկսվեց Հովսեփյանի նկատմամբ հետապնդումը. ի վերջո մեղադրանքի ոչ մի դրվագ նոր չէ։ 2004-2013 թվականի արարքներն են հիշել և, ըստ հաղորդագրության, փաստացի մասնակցել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող մի շարք ՍՊ ընկերությունների կառավարմանը, բացի այդ ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 190.000.000 ՀՀ դրամ կաշառք և խարդախության եղանակով կատարել առանձնապես խոշոր չափերով՝ 800.000.000 ՀՀ դրամ գույքի հափշտակություն: Ըստ ArmLur.am-ին հասած տեղեկությունների՝ Աղվան Հովսեփյան դեմ ցուցմունք է տվել իր մտերիմ ընկերներից գործարար Շանթի Յուրա անվամբ հայտնի Յուրա Ղարիբյանը և պատմել է ինչ-որ հողակտորի մասին, իսկ, ահա, մյուս ցուցմունք տվողը նրա դեմ եղել է իր մյուս մտերիմ ընկերը՝ Արշավիր Սարգսյանը, որը ՀԷԿ-ի շինարարությամբ է զբաղվել: Մեզ այլ մանրամասներ ևս հայտնի են դարձել: Առաջին հերթին Հովսեփյանի շուրջ կատարվող իրադարձությունները կապում են ՀՀ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ: Վերջինի հայրն ու Աղվան Հովսեփյանը մտերիմ են, և, տարածված խոսակցությունների համաձայն, մինչև օրս Հովսեփյանի դեմ քրեական գործ չհարուցելու հարցում օգնել և նպաստել է հենց Ավինյանը, որի հեռանալուց հետո գործընթաց սկսվեց: Մեկ այլ վակածի համաձայն՝ Աղվան Հովսեփյանի դեմ աշխատել է ԲԴԽ ներկայիս նախագահ Գագիկ Ջհանգիրյանը, քանի որ 2008 թվականին հենց Աղվան Հովսեփյանն է նրան փաստացի մեկուսացնողը եղել, և Ջհանգիրյանն ու Հովսեփյանը վաղեմի ոխերիմ թշնամիներ են»: Մանրամասները՝ թերթի համարում: |

«Կիբեռհանցագործություններ և ներդրումային խարդախություններ․ ո՞վ է պաշտպանում տուժող քաղաքացուն»․ Մհեր Կարագոզյան
6403:06
«Պետությունը պարտավոր է կյանքի իրավունքը պաշտպանել նաև բանտի պատերից ներս»․ Աննա Ծառուկյան
128Երեկ, 23:36
Մահացել է քաղաքական գործիչ Մյասնիկ Մալխասյանը
130Երեկ, 22:12
«Հրահանգները շարունակվելու են, կալանավորողներն էլ կալանավորելու են»․ Երվանդ Վարոսյան
138Երեկ, 21:54
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել
108Երեկ, 21:42
ԲԴԽ-ն Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին զրկել է անձեռնմխելիությունից
129Երեկ, 21:12
