«Մեզ դժվարին հանդիպում է սպասվում». Կապառոսի նախախաղային ասուլիսը
![]() Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը Լիխտենշտեյնի դեմ հանդիպումից առաջ նախախաղային ասուիս է տվել: «Վաղը խաղալու ենք մեր դաշտում, մեր երկրպագուների ներկայությամբ և սա մեզ համար առավելագույն մոտիվացիա է: Մեծ ցանկությամբ ենք վաղը դաշտ դուրս գալու: Սա այն խաղերից է, որտեղ լրացուցիչ մոտիվացիայի կարիք չկա: Ֆուտբոլիստները գիտակցում են, թե որքան կարևոր է Լիխտենշտեյնի դեմ հանդիպումը և այդ 3 միավորը»,- այսօր կայացած նախախաղային մամուլի ասուլիս ժամանակ ասել է մարզիչը: «Մեզ դժվարին հանդիպում է սպասվում: Լիխտենշտեյնն այն հավաքականներից է, որը քիչ-քիչ հաջողություններ է գրանցում: Բայց մենք պետք է վստահենք մեր ուժերին»,-ասել է նա: Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի J խմբի հերթական տուրում Հայաստանի ընտրանին սեպտեմբերի 8-ին Երևանում կընդունի Լիխտենշտեյնի ընտրանուն: Հանդիպումը կմեկնարկի 20:00-ին: Այժմ Հայաստանի ընտրանին ենթախմբում երկրորդն է 10 միավորով: Առաջատարը 12 միավորով Գերմանիան է: |

Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
20608.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
16808.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
18408.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
14707.11.2026, 12:18
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել
17506.11.2026, 22:54
Եղիշե Մելիքյանը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը
15006.11.2026, 14:12
