Երևան`   -5 °C
Այսօր`   Շաբաթ, 17 հունվարի, 2026 թ.

«Կապառոսը բարդ խնդիր լուծեց»․ Հակոբ Բադալյան

360
Ուրբաթ, 03 սեպտեմբերի, 2021 թ., 10:42
«Կապառոսը բարդ խնդիր լուծեց»․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «0:0, բայց իրականում Կապարոսն, իսկապես, բարդ խնդիր լուծեց, որը մեր՝ երկրպագուներիս համար, իրականում, մնացել էր երեք անընդմեջ հաղթանակի տակ: Նախ մեր հավաքականը էն կարգը չունի, որ հիմնական կազմի երեք խաղացողի բացակայությունը չթողնի լուրջ ազդեցություն: Սրան գումարվում է էն, որ երեք անընդմեջ հաղթանակի և անսպասելի առաջատարության ոգևորությունից բացի առաջանում է նաև հոգեբանական ահռելի պատասխանատվություն:
Ահռելի պատասխանատվություն, չսխալվելու, երեք անընդմեջից ու բացարձակ առաջատարությունից հետո հանկարծ չսայթաքելու ներքին գերլարում և էդ երեք հաղթանակներում էական դեր ունեցած խաղացողների բացակայություն:
Մյուս հանգամանքը՝ տևական դադար, ինչը բերում է լուրջ դիսբալանսի: Խոսքը էդ պատասխանատվության, լարման ու ոգևորության բալանսի մասին է: Տևական դադարը ոգևորությունը չեզոքացնում է, թողնում միայն չվրիպելու լարվածությունն ու պատասխանատվությունը:
Թվում է, թե միանում է Հենրիխը և ինչ-որ առումով փոխհատուցում երեքի բացակայությունը: Բայց, Հենրիխի ֆուտբոլային տաղանդով հանդերձ, պետք է արձանագրենք մի բան՝ Հենրիխը ակումբայինում ավելի հաջող ու արդյունավետ է, որովհետև ավելի բարձր է խաղընկերների կարգը: Մեր հավաքականում նրա միջավայրը անհամեմատ ավելի համեստ է, և դրանով ավելի համեստ է դառնում նաև Հենրիխի խաղի պատկերը:
Դրան, թերևս, պետք է ավելացնել նաև էն, որ Հենրիխը իր հեղինակությամբ, այդուհանդերձ, շարունակում է բավականին հակասական հոգեբանական ազդեցություն թողնել թիմի վրա: Մի կողմից խաղընկերները կարող են մեծ սպասում ունենալ նրանից, մյուս կողմից էդ սպասումը խանգարում է թե՛ Մխիթարյանին, թե՛ թիմին: Էդ առումով շատ կարևոր է, երբ կան ձրավորվող մյուս առաջատարները, խաղ տանողները: Բայց էս խաղում նրանց բացակայությունը ստեղծում էր նաև էդ հակասկան վիճակը:
Էս հոգեբանական խնդիրների բարդությունը մեզ համար քիչ է տեսանելի լինում, մինչդեռ մարզիչների բուն խնդիրը, կարծում եմ, լինում է հենց էստեղ: Էստեղ խնդիրները լուծելով է, որ մարզիչը կարողանում է արդեն շատ համեստ կարողությամբ ֆուտբոլիստներից ստանալ անսպասելի և աննախադեպ արդյունք:
Կապարոսը էս խաղի համար էլ լուծեց, փաստորեն, էդ խնդիրը: Ոչ գերազանց, բայց կարևորը նվազագույն անհրաժեշտ արդյունավետությամբ: Առավել ևս, որ մի շատ սուբյեկտիվ գնահատմամբ, նա, երևի թե, Մակեդոնիայի հետ խաղը դիտարկում էր Գերմանիային պատրաստվելու համատեքստում, իհարկե, իր համար, իր մտապատկերում»։

Աղբյուրը`   Հակոբ Բադալյան