Ադրբեջանցիներն արգելապատնեշներ են դրել Գորիս-Կապան ճանապարհին. «Հրապարակ»
![]() «Հրապարակ»-ը գրում է. «Գորիս-Կապան ավտոճանապարհը թեև ռուս-ադրբեջանական բանակցությունների արդյունքում բացվեց, սակայն 2-3 տեղ ադրբեջանցիները բետոնե արգելապատնեշներ են դրել, և մայրուղին, կարելի է ասել, կիսով չափ է բաց։ Արգելապատնեշները դրել են իրենց ուղեկալների կողքին։ Մեր աղբյուրների վկայությամբ, դրանով հոգեբանական ճնշում են գործադրում։ Ճանապարհի այդ մասով երթևեկելիս ավտոմեքենաների արագությունը կհասնի նվազագույնի, քանի որ արգելապատնեշը նեղ հատված է թողել երթևեկության համար։ Ադրբեջանական կողմը կարող է հանգիստ իդենտիֆիկացնել անցորդներին, ու սա ռիսկեր է առաջացնելու՝ մարդիկ խուսափելու են այդ հատվածով երթևեկելուց, հատկապես որ ԱԱԾ-ն ամիսներ առաջ հորդորեց՝ խնդրահարույց կիլոմետրերը հնարավորինս արագ անցնել, առանց կայանելու։ Իսկ թե իրականում ինչի դիմաց բացվեց ճանապարհը, դրա մասին առաջիկա գործընթացները կփաստեն»: Մանրամասները՝ թերթի համարում: |

«Կիբեռհանցագործություններ և ներդրումային խարդախություններ․ ո՞վ է պաշտպանում տուժող քաղաքացուն»․ Մհեր Կարագոզյան
6403:06
«Պետությունը պարտավոր է կյանքի իրավունքը պաշտպանել նաև բանտի պատերից ներս»․ Աննա Ծառուկյան
128Երեկ, 23:36
Մահացել է քաղաքական գործիչ Մյասնիկ Մալխասյանը
130Երեկ, 22:12
«Հրահանգները շարունակվելու են, կալանավորողներն էլ կալանավորելու են»․ Երվանդ Վարոսյան
138Երեկ, 21:54
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել
108Երեկ, 21:42
ԲԴԽ-ն Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին զրկել է անձեռնմխելիությունից
129Երեկ, 21:12
