ԽՍՀՄ ժողովրդական արտիստի, նկարչի և ճարտարապետի պատվովճարը դարձել է 100000 դրամ
![]() ՀՀ Կառավարության նիստում այսօր որոշում է կայացվել ՀՀ քաղաքացի հանդիսացող՝ Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության ժողովրդական արտիստ, ժողովրդական նկարիչ և ժողովրդական ճարտարապետ կոչումներին արժանացած անձանց համար սահմանված 40000 դրամին ավելացնել ևս 60000 դրամ։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից: Համապատասխան փոփոխություն է կատարվել ՀՀ «Ժողովրդական» պատվավոր կոչման համար ամենամսյա պատվովճար տալու կարգը և դրա չափը սահմանելու մասին որոշման մեջ։ Որոշման ընդունման նպատակն է ապահովել համընդհանուր ճանաչում ունեցող, արվեuտի զարգացման գործում մեծ և բացառիկ վաuտակի համար պատվավոր կոչման արժանացած անձանց ամենամսյա պատվովճարի տրամադրումը: Համաձայն որոշման հիմնավորման՝ մշակույթի ոլորտում տասնամյակներ շարունակ կուտակվել են արվեստագետների սոցիալական վիճակին առնչվող լրջագույն խնդիրներ: Դրանց շարքում հատկապես խոցելի են ինքնազբաղ արվեստագետները և կենսաթոշակառու գործիչները, որոնք տասնամյակներ շարունակ առանց զգալի ֆինանսական եկամուտների և հաճախ զուրկ լինելով սոցիալական երաշխիքներից՝ անձնվիրաբար ծառայել են Հայաստանի մշակութային կյանքի պահպանման և զարգացման գործին: Կոչումները, բացի սիմվոլիկ նշանակությունից, ունեն նաև ֆինանսական աջակցության նպատակ: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է ՀՀ քաղաքացի հանդիսացող՝ Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության ժողովրդական արտիստ, ժողովրդական նկարիչ և ժողովրդական ճարտարապետ կոչումներին արժանացած անձանց: Ուստի, ՀՀ կառավարությունը կարևոր է համարում հատկացվող միջոցները 100000 ՀՀ դրամ սահմանելը՝ առավել ևս նկատի ունենալով նշված անձանց տարիքը և համավարակով պայմանավորված լրջագույն տնտեսական և սոցիալական խնդիրները: |

Կլոդ Մոնեի «Հիրիկներ» կտավը Ֆրանսիայում վաճառվել է ռեկորդային 50 միլիոն եվրոյով
319Երեկ, 08:49
Մինչև Ադրբեջան պետության ձևավորումը՝ Կոմիտասը դեռևս 1905 թվականին Հառիճում գրի էր առել «Աման Թելլո» երգի մի քանի տարբերակ
16222.10.2026, 23:30
Գիտնականները կազմել են պատմության մեջ ամենասարսափելի ֆիլմերի ցանկը՝ չափելով դիտողների սրտի զարկերը
61822.10.2026, 00:43
Մահացել է Դավիթ Մուրադյանը
14821.10.2026, 12:54
Թուրքիայի ափերի մոտ հայտնաբերվել է աշխարհի ամենահին խորտակված նավերից մեկը (լուսանկար, տեսանյութ)
89818.10.2026, 00:42
«Եվ մի՛ տանիր զմեզ… պաշտպանության խորհրդավոր գրերը». Մատենադարանում առաջին անգամ ներկայացվել է ձեռագիր հմայիլների հավաքածուն (լուսանկար)
23617.10.2026, 23:42
