Երկու օր առաջ ադրբեջանցիները մտել են Լիսագորի հայկական ուղեկալ․ #Wargonzo
![]() Երկու օր առաջ ադրբեջանցիները մտել են Լիսագորի հայկական ուղեկալ։ Այս մասին հայտնում է Wargonzo թելեգրամյան ալիքը վկայակոչելով Արցախի ուժային կառույցների իր աղբյուրը։ «Մի քանի ադրբեջանցի զինվորական երեկոյան ժամին մտել են Լիսագորի շրջանի Բերձոր-Ստեփանակերտ ճանապարհի բաժանմունք՝ պահանջելով հեռացնել մոտակայքում գտնվող ոստիկանական ուղեկալը։ Նշենք, որ դա եղել է ոչ թե զինվորական, այլ ոստիկանական ուղեկալ, որի նպատակը փաստաթղթերի ստուգումն է և մայրաքաղաք ժամանող տրանսպորտի գրանցումը։ Հայ ուժայինները պատահարի մասին տեղեկացրել են մոտակայքում գտնվող ՌԴ խաղաղապահ զորակազմի անցակետին։ Խաղաղապահները իրականացրել են անվտանգության անհրաժեշտ միջոցառումներ և փակել ճանապարհը։ Բանակցությունների արդյունքում ադրբեջանցիները հեռացել են Լիսագորի տարածքից։ Դա կարելի է վերագրել ադրբեջանցի զինվորականների կողմից հարբած լինելու հերթական միջադեպին, սակայն եթե դիտարկենք վերջին իրադարձությունների համատեքստում, ապա ակնհայտ է, որ Բաքուն ավելի լուրջ զինված սադրանքների հիմք է նախապատրաստում»,- գրել է ալիքը։
Աղբյուրը` Wargonzo |

«Կիբեռհանցագործություններ և ներդրումային խարդախություններ․ ո՞վ է պաշտպանում տուժող քաղաքացուն»․ Մհեր Կարագոզյան
6403:06
«Պետությունը պարտավոր է կյանքի իրավունքը պաշտպանել նաև բանտի պատերից ներս»․ Աննա Ծառուկյան
128Երեկ, 23:36
Մահացել է քաղաքական գործիչ Մյասնիկ Մալխասյանը
130Երեկ, 22:12
«Հրահանգները շարունակվելու են, կալանավորողներն էլ կալանավորելու են»․ Երվանդ Վարոսյան
138Երեկ, 21:54
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել
108Երեկ, 21:42
ԲԴԽ-ն Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին զրկել է անձեռնմխելիությունից
129Երեկ, 21:12
