Երևան`   0 °C
Այսօր`   Երեքշաբթի, 10 նոյեմբերի, 2026 թ.

Ռոբերտ Հովհաննիսյանը՝ կարատեի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

516
Երեքշաբթի, 24 օգոստոսի, 2021 թ., 16:36
Ռոբերտ Հովհաննիսյանը՝ կարատեի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

Եվրոպայի կարատեի պատանիների, երիտասարդների և մինչև 21 տարեկանների 48-րդ առաջնությունում Հայաստանի կարատեի հավաքականը նվաճել է մեկ բրոնզե մեդալ:

Ֆինլանդիայի Տամպերե քաղաքում կայացած առաջնությունում Junior-76 կարգում երրորդ մրցանակին է արժանացել Ռոբերտ Հովհաննիսյանը: Նա մրցաշարում անցկացրել է 5 մենամարտ՝ տոնելով 4 հաղթանակ:

Հավելենք, որ Եվրոպայի (EKF) 48-րդ առաջնությանը մասնակցել 45 երկրի 996 մարզիկ: