«Մենք չդիմեցինք ո՛չ միջնորդների, ո՛չ ուժի». Նիկոլ Փաշինյան
![]() «Կառավարության ծրագիրը ներկայացնում եմ արտառոց պայմաններում»,- ԱԺ-ում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «44-օրյա պատերազմի ծանր հետևանքները, 3773 զոհերը, 243 զինվորների գտնվելու վայրի անհայտ լինելու հանգամանքը, գերեվարվածների մի մասի՝ դեռևս վերադարձած չլինելու հարցը, տեղահանվածների խնդիրը, երկրի սոցիալ-տնտեսական վիճակը, Հայաստանի ու Արցախի շուրջ ահագնացող մարտահրավերները, ՀՀ ինքնիշխան տարածք Ադրբեջանի ԶՈՒ ապօրինի ներխուժման հետևանքով ճգնաժամային իրավիճակը, արտառոց են դարձնում այն միջավայրը, որում պետք է քննարկենք ծրագիրը»,- հավելեց գործադիրի ղեկավարը՝ անդրադառնալով նաև դավաճանության, հողեր հանձնելու, կապիտուլյացիայի մեջ մեղադրելու հայտարարություններին. «Պատմության մեջ նախադեպեր կան, որ նման իրավիճակներում կառավարությունները կա՛մ փախչում են պատասխանատվությունից, կա՛մ դիմում միջնորդների, կա՛մ ուժի: Մենք չդիմեցինք ո՛չ միջնորդների, ո՛չ ուժի, մենք դիմեցինք ժողովրդին՝ նախաձեռնելով արտահերթ ընտրություններ»,- ասաց Փաշինյանը: |

«Կիբեռհանցագործություններ և ներդրումային խարդախություններ․ ո՞վ է պաշտպանում տուժող քաղաքացուն»․ Մհեր Կարագոզյան
6403:06
«Պետությունը պարտավոր է կյանքի իրավունքը պաշտպանել նաև բանտի պատերից ներս»․ Աննա Ծառուկյան
128Երեկ, 23:36
Մահացել է քաղաքական գործիչ Մյասնիկ Մալխասյանը
130Երեկ, 22:12
«Հրահանգները շարունակվելու են, կալանավորողներն էլ կալանավորելու են»․ Երվանդ Վարոսյան
138Երեկ, 21:54
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել
108Երեկ, 21:42
ԲԴԽ-ն Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին զրկել է անձեռնմխելիությունից
129Երեկ, 21:12
