«Կանայք բղավում էին՝ փրկե՛ք իմ երեխային ու նետում էին դեպի մեզ». զինվորական
![]() Քաբուլի օդանավակայանում նկարահանված տեսանյութը, որտեղ աֆղան ծնողները երեխային հանձնում են ամերիկացի զինվորներին, լայն արձագանք էր գտել համացանցում ու միջազգային մամուլում: Թե ինչ եղավ հետո, փորձել է պարզել Sky News-ի թղթակիցը՝ զրուցելով Մեծ Բրիտանիայի Պաշտպանության նախարար Բեն Ուոլեսի հետ: «Քաբուլի օդանավակայանում գտնվող զինվորները հրաժարվում են տարհանել անչափահասներին՝ առանց ծնողների: Զինվորները չեն կարող միայնակ վերցնել նորածիններին ու տեղափոխել: Եթե վերցնում են, ապա տեղափոխում են ծնողների ուղեկցությամբ»,- ասել է պաշտոնյան: Independent-ի հետ զրույցում բրիտանացի զինվորականներից մեկն էլ հայտնել է, որ արտասվել են՝ տեսնելով ինչպես են ծնողները երեխաներին հանձնում իրենց: «Մայրերը հուսահատ էին, թալիբները նրանց ծեծում էին: Կանայք բղավում էին՝ փրկե՛ք իմ երեխային ու նետում էին դեպի մեզ: Նրանցից մի քանիսը նույնիսկ ընկան փշալարերի վրա: Ահավոր տեսարան էր»,- հայտնել է նա: Օգոստոսի 14-ից սկսած Աֆղանստանից շուրջ 15 հազար մարդ է տարհանվել: |

«Կիբեռհանցագործություններ և ներդրումային խարդախություններ․ ո՞վ է պաշտպանում տուժող քաղաքացուն»․ Մհեր Կարագոզյան
6403:06
«Պետությունը պարտավոր է կյանքի իրավունքը պաշտպանել նաև բանտի պատերից ներս»․ Աննա Ծառուկյան
128Երեկ, 23:36
Մահացել է քաղաքական գործիչ Մյասնիկ Մալխասյանը
130Երեկ, 22:12
«Հրահանգները շարունակվելու են, կալանավորողներն էլ կալանավորելու են»․ Երվանդ Վարոսյան
138Երեկ, 21:54
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել
108Երեկ, 21:42
ԲԴԽ-ն Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին զրկել է անձեռնմխելիությունից
129Երեկ, 21:12
