Երևան`   0 °C
Այսօր`   Երեքշաբթի, 10 նոյեմբերի, 2026 թ.

Էլինա Դանիելյանը՝ Եվրոպայի չեմպիոն

347
Ուրբաթ, 20 օգոստոսի, 2021 թ., 19:55
Էլինա Դանիելյանը՝ Եվրոպայի չեմպիոն

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հայտնում է․ «Հայաստանի շախմատի կանանց հավաքականի առաջատար գրոսմայստեր Էլինա Դանիելյանը հռչակվեց Եվրոպայի կանանց 2021 թվականի չեմպիոն:
Ռումինիայի Յասի քաղաքում կայացած առաջնության վերջին տուրում Դանիելյանը հաղթեց Մայ Նարվային (Էստոնիա) և վաստակած 9 միավորով զբաղեցրեց առաջին տեղը՝ միաժամանակ նվաճելով կանանց աշխարհի գավաթի խաղարկության ուղեգիր:
Նշենք, որ այս հաղթանակը նորանկախ Հայաստանի պատմության մեջ առաջին նմանատիպ հաջողությունն է, թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց (անհատական առաջնություններ) շրջանում»:

Աղբյուրը`   ՀՀ ԿԳՄՍՆ