Երևան`   +2 °C
Այսօր`   Կիրակի, 15 նոյեմբերի, 2026 թ.

«200 հազարանոց վարկը վերավարկավորել են, սարքել 500 հազար ու դրել ձեռս». գյուղացին՝ Թաթոյանին

806
Ուրբաթ, 20 օգոստոսի, 2021 թ., 12:00
«200 հազարանոց վարկը վերավարկավորել են, սարքել 500 հազար ու դրել ձեռս». գյուղացին՝ Թաթոյանին

Ինչպես հայտնել էինք, Մարդու իրավունքների պաշտպանն այցելել էր Սյունիքի մարզ, որտեղ բնակիչները ներկայացրել էին իրենց խնդիրները: «Վարկ ենք վերցրել, 60 հազարով ոչխար առել, պատերազմի ժամանակ 20-30 հազարով ծախել, հիմա էլ չենք կարում էդ վարկերը փակել... Մարդկանց տներից հավաքել են, տարել զորակոչի ու էդ մարդիկ ճարահատյալ ծախել են անասուններին էդ ձևի ցածր գներով»,- դիմելով Արման Թաթոյանին՝ ասաց Տեղ համայնքի բնակիչներից մեկը: «Հիմա էս վարկերը եկել ու կանգնել են մեր դռան առաջ։ 200 հազարանոց վարկը վերավարկավորել են, սարքել 500 հազար ու դրել ձեռս»,- հավելեց գյուղացին:

«Մարդկանց բարձրացրած սոցիալական տարաբնույթ հարցերն արձանագրվել են, և Մարդու իրավունքների պաշտպանի իրավասությունների սահմաններում միջոցներ կձեռնարկվեն լուծմանը նպաստելու ուղղությամբ»,- հայտնում է ՄԻՊ գրասենյակը: