Զելենսկին կրկին խոսել է Պուտինի հետ հանդիպման անհրաժեշտության մասին
![]() Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ուկրաինացի բանտարկյալների ազատման հարցը փակուղի է մտել: Նրա կարծիքով՝ միակ ելքը կարող է լինել Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը: «Ցավոք այս հարցը փակուղում է: Այսօրվա դրությամբ ՌԴ նախագահի հետ ուղիղ բանակցություններից բացի, բանտարկյալների ազատման հարցով այլ ելք չեմ տեսնում: Հնարավոր է, որ մենք կկարողանանք նոր որոշումներ ընդունել «Ղրիմի հարթակ»-ի շրջանակներում»,- հայտարարել է Զելենսկին՝ ուկրաինացի լրագրողներին տված հարցազրույցի ժամանակ: Նա նաև նշել է, որ բանտարկյալներին վերաբերող հարցը բարձրացնում է բոլոր առաջնորդների մոտ՝ տարբեր ձևաչափերով հանդիպումների ժամանակ: Ուկրաինայի առաջնորդը կոչ է արել երկրների ղեկավարներին, ովքեր պաշտպանում են Կիևին Ղրիմի հարցում, ճնշում գործադրել Ռուսաստանի նկատմամբ, փոխանցում է Риа Новости-ն: «Մենք պատրաստ ենք փոխանակումների և տարբեր այլ քայլերի՝ մեր քաղաքացիներին վերադարձնելու համար»,- ասել է Զելենսկին: Հիշեցնենք՝ խոսքը ուկրաինացի հարյուրավոր քաղբանտարկյալների մասին է, ովքեր ձերբակալվել են Ղրիմի տարածքում՝ անկարգությունների ժամանակ: |

«Կիբեռհանցագործություններ և ներդրումային խարդախություններ․ ո՞վ է պաշտպանում տուժող քաղաքացուն»․ Մհեր Կարագոզյան
6403:06
«Պետությունը պարտավոր է կյանքի իրավունքը պաշտպանել նաև բանտի պատերից ներս»․ Աննա Ծառուկյան
128Երեկ, 23:36
Մահացել է քաղաքական գործիչ Մյասնիկ Մալխասյանը
130Երեկ, 22:12
«Հրահանգները շարունակվելու են, կալանավորողներն էլ կալանավորելու են»․ Երվանդ Վարոսյան
138Երեկ, 21:54
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել
108Երեկ, 21:42
ԲԴԽ-ն Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին զրկել է անձեռնմխելիությունից
129Երեկ, 21:12
