Երևան`   +2 °C
Այսօր`   Կիրակի, 15 նոյեմբերի, 2026 թ.

Ֆրանսիան օդային կամուրջ կապահովի աֆղանցիներին տարհանելու համար

831
Հինգշաբթի, 19 օգոստոսի, 2021 թ., 12:24
Ֆրանսիան օդային կամուրջ կապահովի աֆղանցիներին տարհանելու համար

Ֆրանսիան մտադիր է օդային կամուրջ ապահովել հազարավոր մարդկանց տարհանելու համար: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի փոխնախագահ Կլեման Բոնը, փոխանցում է France Info-ն:
«Տարհանման նպատակով Ֆրանսիան Քաբուլի և Փարիզի միջև ինքնաթիռներով օդային կամուրջ է ստեղծելու: Առայժմ ստույգ թիվ չենք կարող հաղորդել, թե որքան մարդ կտեղափոխվի, բայց նրանց թիվը մի քանի հազար է»,- հաղորդել է Բոնը:
«Ներկայում ֆրանսիական երեք օդանավերով Փարիզ է ուղևորվել մոտ 400 մարդ: Հիմնականում աֆղանցիներ են, ովքեր հրատապ օգնության կարիք ունեն և երկար տարիներ համագործակցել են ֆրանսիական կազմակերպությունների հետ»,- հավելել է նա: