Հեղուկ գազի շուկան չի կարգավորվում. Ռուսաստանում հերթեր են, մեքենաները չեն հասցնում բարձել. «Ժողովուրդ»
![]() Հայաստանում հեղուկ գազի շուկան արդեն երկու ամիս է, ինչ չի կարգավորվում: Եթե շաբաթներ առաջ հեղուկ գազը կտրուկ թանկացել էր, ապա այժմ այն պարզապես չկա: Վարորդների խոսքով՝ իրենք այս օրերին չեն կարողանում հեղուկ գազ գնել, եթե գտնում են, ապա բարձր գնով: «Ժողովուրդ» օրաթերթը կապ է հաստատել «Գազ Պրոպան» ընկերության հետ և հետաքրքրվել՝ ինչու հեղուկ գազ չկա և երբ է լինելու: Մեր հարցին ի պատասխան՝ ընկերության ներկայացուցիչն ասել է. «Կոնկրետ մեզ մոտ այսօր (երեկ) երեկոյան՝ 20.00-ից հետո մեկ մեքենա կլինի, բայց միայն մեր ընկերության՝ Տիչինա հասցեի մասնաճյուղում, իսկ մեկ-երկու օրից՝ մյուս մասնաճյուղերում: Այս պահին հեղուկ գազի համար մեծ հերթեր են Ռուսաստանի Դաշնությունում, չեն հասցնում մեքենաները բարձել, դրա համար չկա գազ: Ռուսաստանում մեզ ասում էին՝ գազ չկա, քիչ է, դրա հետևանքով են հերթեր գոյացել»: Ի դեպ, սրան զուգահեռ նկատենք, որ Հայաստանում հեղուկ գազի գինը երկու ամիսների ընթացքում 200 դրամից բարձրացել է՝ դառնալով 260-270 դրամ: Գազալցակայաններ կան, որտեղ այն վաճառվում է 250 դրամով: Այն մեր հանրապետությունում կշարունակի բարձր գնով վաճառվել, քանի որ Ռուսաստանում ևս թանկացել է: «Ամենայն հավանականությամբ, եթե գնում ենք բարձր գնով, պետք է վաճառենք բարձր գնով»,- նկատել է «Գազ Պրոպան»-ի ներկայացուցիչը: Մանրամասները՝ թերթի համարում: |

«Երևանը նախատեսված չի եղել այսքան նորակառույցների համար»․ Գևորգ Ստեփանյան (տեսանյութ)
14731.10.2026, 11:24
«Դուք մտաք իմ, վարորդների, Յանդեքսի արանքն ու թաղեցիք հարցը». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
13330.10.2026, 12:36
«Ապօրինի կայանման դեմ պայքարը Չինաստանում և Հայաստանում». Պեդրո Զարոկյան (տեսանյութ)
21921.10.2026, 23:24
Ճանապարհային երթևեկության մի շարք կանոնների խախտման դեպքում տուգանքները կխստացվեն. ՆԳՆ-ի նոր նախաձեռնությունը (տեսանյութ)
22321.10.2026, 20:48
Tesla-ն ներկայացրել է «թռչող» ավտոմեքենա (տեսանյութ)
94616.10.2026, 11:18
«Մարզերի բնակիչներին արգելելու են մարզային տրանսպորտով ու սեփական մեքենայով մուտք գործել Երևան»․ Գևորգ Ստեփանյան
21114.10.2026, 11:06
