Երևան`   +2 °C
Այսօր`   Կիրակի, 15 նոյեմբերի, 2026 թ.

ՌԴ ՊՆ-ը հաղորդում է Շուշիի շրջանում փոխհրաձգության մասին

772
Երեքշաբթի, 17 օգոստոսի, 2021 թ., 21:42
ՌԴ ՊՆ-ը հաղորդում է Շուշիի շրջանում փոխհրաձգության մասին

ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի ռազմական ստորաբաժանումների միջև հրաձգային զենքի կիրառմամբ փոխհրաձգություն է տեղի ունեցել Շուշիի շրջանում: Նկատենք, որ ռուսական գերատեսչությունը «Շուշի»-ի փոխարեն կիրառել է ադրբեջանական «Շուշա» անվանումը:

Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 16-ին։ Ռուսական խաղաղապահ զորախմբի աջակցությամբ ժամը 21:15-ին իրավիճակը կարգավորվել է։ Տուժածներ չկան, հավելում է աղբյուրը: