Երևան`   +2 °C
Այսօր`   Կիրակի, 15 նոյեմբերի, 2026 թ.

Սոչիի բնակիչներին նախազգուշացրել են ջրհեղեղի պատճառով հնարավոր տարհանման մասին

934
Ուրբաթ, 13 օգոստոսի, 2021 թ., 22:36
Սոչիի բնակիչներին նախազգուշացրել են ջրհեղեղի պատճառով հնարավոր տարհանման մասին

Սոչիի բնակիչները, որոնց տները գտնվում են ջրհեղեղի վտանգի տակ, պետք է նախազգուշական միջոցներ ձեռնարկեն և պատրաստ լինեն տարհանման: Այս մասին թելեգրամ-ալիքում գրել է քաղաքապետ Ալեքսեյ Կոպայգորոդսկին:

«Հիմա կարևոր է, որ քաղաքացիները զգոնություն և զգուշություն ցուցաբերեն։ Իրենց մեքենաները չթողնեն ծառերի կամ գովազդային պաստառների տակ, ինչպես նաև գետերի մերձակա տարածքներում»,- նշել է նա։