Երևան`   +2 °C
Այսօր`   Կիրակի, 15 նոյեմբերի, 2026 թ.

Արգենտինայի նախագահի որդին փոխել է անունն ու հրաժարվել սեռից

1085
Ուրբաթ, 13 օգոստոսի, 2021 թ., 11:36
Արգենտինայի նախագահի որդին փոխել է անունն ու հրաժարվել սեռից

Արգենտինայի նախագահի որդին՝ Էսթանիսլաո Ֆերնանդեսը նույնականացման քարտ է ստացել, որում նշված չէ սեռը։ Այդ մասին վկայում է երիտասարդի Instagram-օգտահաշվում հրապարակված լուսանկարը։
Փոխարենը՝ համապատասխան սյունակում գրված է «X» տառը, որը նշանակում է ոչ-բինար կամ անորոշ սեռ։ Բացի այդ, քաղաքական գործչի որդին փոխել է անունը՝ «Թանի», որը Էսթանիսլաոյի կրճատ տարբերակն է։ Ինչպես նշում է NOTICIAS պորտալը, անցյալ տարվա հուլիսին երիտասարդը հայտարարել էր, որ իրեն համարում է ոչ-բինար մարդ:
Էսթանիսլաոն բացահայտ աջակցում է ԼԳԲՏ համայնքին։