Երևան`   +2 °C
Այսօր`   Կիրակի, 15 նոյեմբերի, 2026 թ.

«1 օրում ավելի քան 360 թալիբ է ոչնչացվել»․ Աֆղանստանի Պն

807
Երեքշաբթի, 10 օգոստոսի, 2021 թ., 14:18
«1 օրում ավելի քան 360 թալիբ է ոչնչացվել»․ Աֆղանստանի Պն

Աֆղան զինվորականներն անցած օրվա ընթացքում «Թալիբան» արմատական շարժման ավելի քան 360 զինյալի են ոչնչացրել, հայտնել է Աֆղանստանի պաշտպանության նախարարությունը:

«Վերջին 24 ժամվա ընթացքում, պաշտպանության ուժերի գործողությունների արդյունքում, 361 ահաբեկիչ է ոչնչացվել և 145-ը՝ վիրավորվել Աֆղանստանի Նանգարհար, Քունար, Լոգար, Փաքթիքա, Մայդան Վարդակ, Քանդահար, Սարի-Փուլ, Գիլմենդ, Քունդուզ և Բագլան նահանգներում»,- ասված է Պաշտպանության նախարարության՝ Twitter-ում տարածած հաղորդագրության մեջ:

Աֆղանստանում առաջին տարին չէ, որ շարունակվում է դիմակայությունը կառավարական ուժերի և «Թալիբան» շարժման զինյալների միջև, որոնք վերջին ամիսներին զգալի տարածքներ են գրավել գյուղական ու սահմանային շրջաններում և հարձակում ծավալել խոշոր քաղաքների վրա: