ՀԱՊԿ-ը մանրամասնել է՝ ում է հետ է Երևանում հանդիպել Ստանիսլավ Զասը
![]() ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը այսօր Երևանում հանդիպել է Հայաստանի պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի հետ: Կողմերը քննարկել են կազմակերպության հավաքական ուժերի համար ժամանակակից զենքի մատակարարման հարցերն ու 2022 թվականին կազմակերպությունում Հայաստանի նախագահության ընդհանուր օրակարգը: Քննարկվել են նաև Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանի հարցերը, այդ թվում՝ ՀԱՊԿ-ի խաղաղապահ գործունեության մասին համաձայնագրի փոփոխությունները (այդ համաձայնագիրը կարգավորում է ՀԱՊԿ-ի ուժերի ներգրավումը ՄԱԿ առաքելություններին)։ Քննարկման թեմա են դարձել արագ արձագանքման հավաքական ուժերի զորավարժությունները, որոնք պետք է հոկտեմբեր-նոյեմբերին անցկացվեն Տաջիկստանում։ Վերջում Կարապետյանը Զասին հրավիրել է օգոստոսի 10-ին այցելել Հայաստանի զորամասերից մեկը: Նշենք, որ ՀՀ Անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավար Հայկ Պետրոսյանի հետ հանդիպմանը Ստանիսլավ Զասը քննարկել է սեպտեմբերի վերջին Հայաստանում ՀԱՊԿ անդամ պետությունների հակաթմրամիջոցային ստորաբաժանումների մասնակցությամբ անցկացվելիք «Ամպրոպ 2021» զորավարժությունները: Զասը հանդիպել է նաև ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արմեն Գրիգորյանի հետ, իսկ օգոստոսի 10-ին նախատեսված է նրա հանդիպումը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Հիշեցնենք՝ Հայաստանը ՀԱՊԿ նախագահությունը ստանձնում է այս տարվա սեպտեմբերի 16-ին։ Զասը Հայաստան է ժամանել այսօր՝ օգոստոսի 9-ին։ |

«Կիբեռհանցագործություններ և ներդրումային խարդախություններ․ ո՞վ է պաշտպանում տուժող քաղաքացուն»․ Մհեր Կարագոզյան
6403:06
«Պետությունը պարտավոր է կյանքի իրավունքը պաշտպանել նաև բանտի պատերից ներս»․ Աննա Ծառուկյան
128Երեկ, 23:36
Մահացել է քաղաքական գործիչ Մյասնիկ Մալխասյանը
130Երեկ, 22:12
«Հրահանգները շարունակվելու են, կալանավորողներն էլ կալանավորելու են»․ Երվանդ Վարոսյան
138Երեկ, 21:54
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել
108Երեկ, 21:42
ԲԴԽ-ն Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին զրկել է անձեռնմխելիությունից
129Երեկ, 21:12
