«Տոկիո-2020». Հայաստանը մեդալային հաշվարկում զգալիորեն զիջել է դիրքերը
![]() «Տոկիո-2020» ամառային օլիմպիական խաղերն արդեն անցյալում են: Այս պահին Ճապոնիայի մայրաքաղաքում ընթանում է 32-րդ ամառային օլիմպիական խաղերի փակման արարողությունը: Սպորտային այս կարևորագույն իրադարձության առաջատարն Ամերիկայի Միացյալ Նահանգներն է՝ 113 մեդալով, որոնցից 39-ը՝ ոսկի, 41-ը՝ արծաթ, 43-ը՝ բրոնզ: Երկրորդը Չինաստանն է, երրորդը՝ Ճապոնիան, չորրորդը՝ Մեծ Բրիտանիան: Ռուսաստանի ներկայացուցիչները, որոնք որակազրկման պատճառով իրավունք չունեին հանդես գալու սեփական դրոշի ներքո, մեդալային ընդհանուր հաշվարկով զբաղեցրել են 5-րդ տեղը: Հայաստանը, որ նախորդ օլիմպիական խաղերին՝ «Ռիո դե Ժանեյրո-2016»-ին, զբաղեցրել էր 42-րդ հորիզոնականը (1 ոսկի, 3 արծաթ, 0 բրոնզ), «Տոկիո-2020»-ին զգալիորեն զիջեց իր դիրքերը՝ զբաղեցնելով ընդամենը 69-րդ տեղը (2 արծաթ, 2 բրոնզ): Հիշեցնենք՝ արծաթե մեդալակիր են դարձել Արթուր Ալեքսանյանն ու Սիմոն Մարտիրոսյանը, իսկ բրոնզե մեդալակիրներն են Արթուր Դավթյանն ու Հովհաննես Բաչկովը։ |

Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
20608.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
16808.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
18408.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
14707.11.2026, 12:18
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել
17506.11.2026, 22:54
Եղիշե Մելիքյանը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը
15006.11.2026, 14:12
