Երևան`   +2 °C
Այսօր`   Կիրակի, 15 նոյեմբերի, 2026 թ.

Թուրքիայում ավտոբուս է վթարվել. կա 14 զոհ

996
Կիրակի, 08 օգոստոսի, 2021 թ., 11:42
Թուրքիայում ավտոբուս է վթարվել. կա 14 զոհ

Թուրքիայի Բալիքեսիր նահանգում վթարի է ենթարկվել ուղևորատար ավտոբուս: Ըստ տեղական լրատվամիջոցների տվյալների, այս պահին հայտնի է 14 զոհի և 18 տուժածի մասին:

Հաղորդվում է, որ զոհերից 11-ը մահացել է տեղում, 3-ը՝ բժիշկների ժամանումից անմիջապես հետո: Տուժածներին հոսպիտալացրել են:

Հիշեցնենք, որ շաբաթ օրը ևս մեկ ավտոբուս էր վթարվել Թուրքիայում՝ Մելիս նահանգում, զոհվել էր 9, վիրավորվել 30 մարդ: