«Պարզապես ես վատ մասնակցեցի». Սիմոն Մարտիրոսյան
![]() Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի կրկնակի արծաթե մեդալակիր Սիմոն Մարտիրոսյանը Տոկիոյի Խաղերի՝ 109 կգ քաշային կարգում գրանցած արդյունքը կապում է իր սխալների հետ: «Շատ դժվարությամբ եմ քաշս գցում, արագ գցել չի ստացվում: Ոչ մարզիչներն են մեղավոր, ոչ էլ մյուսները: Պարզապես թույլ էի զգում այսօր ինձ: Չստացվեց: Այսօր այդ օրը չէր»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Տոկիոյում լրագրողների հետ զրույցում ասաց Մարտիրոսյանը: Նա շեշտեց, որ մարզումների ժամանակ, երբ իր քաշը 116 կգ է, ինքը բարձրացնում է այն քաշերը, որոնք պատվիրել էր երկրորդ և երրորդ մոտեցման ժամանակ: «Ես ավելի լուրջ մրցակցության էի սպասում, իմ նախատեսածից քիչ հանեց, բայց պարզապես ես վատ մասնակցեցի»,- նշեց նա: Դիմելով հայրենակիցներին՝ Մարտիրոսյանը խնդրեց շատ չվհատվել և նայել առաջ: |

Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
20608.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
16808.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
18408.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
14707.11.2026, 12:18
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել
17506.11.2026, 22:54
Եղիշե Մելիքյանը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը
15006.11.2026, 14:12
