Բարձրացել է բնական և սեղմված գազի գինը. «Ժողովուրդ»
![]() «Ժողովուրդ»-ը գրում է. «Հայաստանում վարորդները խիստ զայրացած են. բարձրանում է ոչ միայն բենզինի, այլև բնական սեղմված և հեղուկ գազի գները։ Հեղուկ գազի մեկ լիտրն արժե 220 դրամ, մինչդեռ օրեր առաջ 190-200 դրամ էր: Ի դեպ, հեղուկ գազի մեկ լիտրը որոշ գազալցակայաններում վաճառվում է 230 դրամով: Օրինակ՝ համաշխարհային շուկայում նավթի գները համեմատաբար բարձրացել են, իսկ սեղմված և հեղուկ գազի գները կապված են նավթի գների հետ։ Խոշոր վաճառողները՝ Ռուսաստանը, Իրանը, Իրաքը, բարձրացրել են գները, որովհետև աշխարհում հեղուկ գազի պահանջարկն ընդհանուր աճել է: Մյուս կողմից՝ Հայաստանում բենզինի գինը չի նվազում. Ռեգուլյար տեսակի բենզինի մեկ լիտրը հայաստանյան բենզալցակայաններում վաճառվում է 480 դրամով, իսկ Պրեմիումը՝ 500 դրամով: Մասնագետների կանխատեսմամբ՝ առաջիկայում վառելիքը էլի կթանկանա՝ պայմանավորված նավթի համաշխարհային գների բարձրացմամբ: Նկատենք, որ դիզելային վառելիքի գինը ևս բարձրացել է՝ դառնալով 460 դրամ: Իսկ եթե այս գինը պահպանվի կամ է՛լ ավելի բարձրանա, ապա բացասաբար կանդրադառնա գյուղատնտեսության վրա, քանի որ, ինչպես հայտնի է, այն ավելի շատ կիրառվում է հողագործական աշխատանքների ժամանակ»: |

«Երևանը նախատեսված չի եղել այսքան նորակառույցների համար»․ Գևորգ Ստեփանյան (տեսանյութ)
14731.10.2026, 11:24
«Դուք մտաք իմ, վարորդների, Յանդեքսի արանքն ու թաղեցիք հարցը». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
13330.10.2026, 12:36
«Ապօրինի կայանման դեմ պայքարը Չինաստանում և Հայաստանում». Պեդրո Զարոկյան (տեսանյութ)
21921.10.2026, 23:24
Ճանապարհային երթևեկության մի շարք կանոնների խախտման դեպքում տուգանքները կխստացվեն. ՆԳՆ-ի նոր նախաձեռնությունը (տեսանյութ)
22321.10.2026, 20:48
Tesla-ն ներկայացրել է «թռչող» ավտոմեքենա (տեսանյութ)
94616.10.2026, 11:18
«Մարզերի բնակիչներին արգելելու են մարզային տրանսպորտով ու սեփական մեքենայով մուտք գործել Երևան»․ Գևորգ Ստեփանյան
21114.10.2026, 11:06
