Երևան`   +17 °C
Այսօր`   Հինգշաբթի, 01 հոկտեմբերի, 2026 թ.

Կարինցի Գևորգ աղայի կամ Կոստանովենց քաղաքային բաղնիքը՝ կառուցված հռոմեական ոճով 1860-1880 թթ

506
Երեքշաբթի, 29 հունիսի, 2021 թ., 03:06
Կարինցի Գևորգ աղայի կամ Կոստանովենց քաղաքային բաղնիքը՝ կառուցված հռոմեական ոճով 1860-1880 թթ

«Ալեքսանդրապոլ․ Լենինական․ Գյումրի» ֆեյսբուքյան էջը գրում է. «Ըսիկ Կարինցի Գևորգ աղի կամ Կոստանովենց քաղաքային բաղնիքն է՝ կառուցված հռոմեական ոճով 1860-1880թթ. նախկին Բեհբութովսկի փողոցում։ Գևորգ աղան բաղնիքի հատակը սալիկապատել էր տվել ալեքպոլցի մեկ այլ հայտնի մեծահարուստ Տայոնց Արտաշես աղին պատկանող գործարանի ծաղկավոր սալիկներով: Բաղնիքից հիմնականում օգտվել են կանայք և աղջիկները, իսկ մուտքը անվտանգության համար հսկել են մաուզերիստները։
Գևորգ աղի բաղնիքը գլխավոր բաղնիքն էր Ալեքսանդրապոլցիների, ինչպես նաև հարսի և փեսայի համար, ովքեր, նախքան ցանկացած ավադական հարսանիքին մասնակցելն, ըստ ավանդույթի, լողանում էին: Առաջ յոլ ու ղայդա կար»: