Վանի Սուրբ Թովմաս հայկական լքված վանքն ախոռի է վերածվել
![]() Վանի Սուրբ Թովմաս հայկական վանական համալիրը կիսավեր, լքված և անմխիթար վիճակում է։ Գանձախույզների ու վատ կլիմայական պայմանների պատճառով մեծապես վնասված համալիրն այսօր վերականգնման ու խնամքի կարիք ունի։ Թովմաս առաքյալի մասունքների ամփոփման նպատակով 11-րդ դարում կառուցված եկեղեցին գտնվում է Վանա լճի անմիջական հարևանությամբ՝ 2․000 մետր բարձրությամբ բլրի գագաթին։ Վանի Գևաշի (Ոստան) շրջանի Ալթընսաչ գյուղի մոտակայքում գտնվող վանական համալիրի հեռավորությունը Վանա լճից կազմում է 80մ, Վան քաղաքից՝ 75կմ, իսկ Գևաշի շրջանից՝ 40 կմ։ Չնայած թուրքական իշխանություններին ուղղված բազմաթիվ կոչերին, վանական համալիրը բարեկարգելու և պահպանելու համար դեռևս միջոցներ չեն ձեռնարկվել: Սուրբ Թովմաս հայկական վանքի տարածքը մի կողմից գանձախույզների թիրախում է, իսկ մյուս կողմից ամռանը անասունների համար ժամանակավոր գոմի է վերածվում, գրում է «Էրմենիհաբեր»-ը: |

Արցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագ. Monument Watch (լուսանկար)
127Երեկ, 21:38
«Ինչո՞ւ ենք խաչակնքվում ձախից աջ»․ Զաքարիա Սրբազան (տեսանյութ)
18428.09.2026, 17:36
«ՀՀ Կառավարության զեկույցը հակասահմանադրական է». Մայր աթոռ
86524.09.2026, 23:30
Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
21123.09.2026, 23:24
«Հոգեպես դատարկ շերտերը ծաղրում են, իսկ համաշխարհային արվեստի էլիտան՝ խոնարհվում». Շուշաննա Հայասա (տեսանյութ)
20623.09.2026, 22:42
Հնագետները հայտնաբերել են I դարի սինագոգ, որտեղ, հնարավոր է, քարոզել է Հիսուսը
65220.09.2026, 23:12



