Երիտասարդական օպերային ծրագրի մենակատարները հանդես կգան «Առնո Բաբաջանյան» համերգասրահում
![]() Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի Երիտասարդական օպերային ծրագրի (գեղարվեստական ղեկավար Լևոն Ջավադյան) մենակատարները hունիսի 19-ին, ժամը 19։00 հանդես կգան «Առնո Բաբաջանյան» համերգասրահում: Երեկոյի ընթացքում կհնչեն Ռ․ Վագների, Ֆ․ Շուբերտի, Յ․ Բրամսի,Գ․ Մալերի և Ռ․ Շումանի ստեղծագործությունները։ Ելույթ կունենան մենակատարներ Սիլվա Պետրոսյանը (սոպրանո), Էլեն Եղիազարյանը (սոպրանո), Նունե Գրիգորյանը (սոպրանո), Ջուլիանա Գրիգորյանը (սոպրանո), Բելլա Ամարյանը (մեցցո-սոպրանո), Անուշ Մարտիրոսյանը (մեցցո-սոպրանո), Տիգրան Հակոբյանը (տենոր), Նավասարդ Հակոբյանը (բարիտոն)։ Որպես նվագակցողներ ելույթ կունենան Հասմիկ Անտոնյանը և Լևոն Ջավադյանը։ Նշենք, որ «Երիտասարդական օպերային ծրագիրը» ստեղծվել է 2016 թվականին։ Ծրագրի նպատակն է տաղանդավոր երիտասարդ օպերային արտիստների բացահայտումը, օպերային ոլորտում մրցունակ և միջազգային չափանիշներին համապատասխան երգչների նոր սերնդի ստեղծումը, Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բնականոն սերնդափոխության ապահովումը, ինչպես նաև մեներգիչների բազմակողմանի զարգացումն ու կատարելագործումը վոկալ արվեստում։ |

Արցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագ. Monument Watch (լուսանկար)
127Երեկ, 21:38
«Ինչո՞ւ ենք խաչակնքվում ձախից աջ»․ Զաքարիա Սրբազան (տեսանյութ)
18428.09.2026, 17:36
«ՀՀ Կառավարության զեկույցը հակասահմանադրական է». Մայր աթոռ
86524.09.2026, 23:30
Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
21123.09.2026, 23:24
«Հոգեպես դատարկ շերտերը ծաղրում են, իսկ համաշխարհային արվեստի էլիտան՝ խոնարհվում». Շուշաննա Հայասա (տեսանյութ)
20623.09.2026, 22:42
Հնագետները հայտնաբերել են I դարի սինագոգ, որտեղ, հնարավոր է, քարոզել է Հիսուսը
65220.09.2026, 23:12
