Երևանի և Ստեփանակերտի քաղաքապետերն այցել են «Արցախի բարիքներ» ցուցահանդես-տոնավաճառ
![]() «Երևան-Ստեփանակերտ» համագործակցության շրջանակում Հանրապետության հրապարակին հարող Խաչքարերի պուրակում այսօր բացվել է «Արցախի բարիքներ» ցուցահանդես-տոնավաճառը: Արցախյան շուրջ 30 ընկերությունների արտադրանքներին ու ծառայություններին ծանոթացել են նաև Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը և Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը: Հայկական երկու պետությունների մայրաքաղաքների ղեկավարները շրջել են տաղավարներով, զրուցել ցուցահանդեսին մասնակցող ընկերությունների ներկայացուցիչների հետ և վստահեցրել, որ Արցախի տնտեսության զարգացմանն ուղղված նմանատիպ նախաձեռնությունները կրելու են շարունակական բնույթ: Այցելուներին հնարավորություն է տրված համտեսելու, ինչպես նաև գնելու արցախյան սննդամթերք, խմիչքներ: Առանձին տաղավարներով ներկայացված են նաև արցախյան հյուրանոցային ծառայությունները, գորգագործությունը, տեքստիլ արտադրությունը և ձեռագործ աշխատանքները: Բոլորին հրավիրում ենք «Խաչքարերի պուրակում» (Հանրապետության հրապարակ մետրոյի հարևանությամբ) բացված ցուցահանդես-տոնավաճառ, որը կգործի այսօր, մինչև 22:00-ն: ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |

Արցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագ. Monument Watch (լուսանկար)
127Երեկ, 21:38
«Ինչո՞ւ ենք խաչակնքվում ձախից աջ»․ Զաքարիա Սրբազան (տեսանյութ)
18428.09.2026, 17:36
«ՀՀ Կառավարության զեկույցը հակասահմանադրական է». Մայր աթոռ
86524.09.2026, 23:30
Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
21123.09.2026, 23:24
«Հոգեպես դատարկ շերտերը ծաղրում են, իսկ համաշխարհային արվեստի էլիտան՝ խոնարհվում». Շուշաննա Հայասա (տեսանյութ)
20623.09.2026, 22:42
Հնագետները հայտնաբերել են I դարի սինագոգ, որտեղ, հնարավոր է, քարոզել է Հիսուսը
65220.09.2026, 23:12






