Էրդողանը հանդիպում կունենա Microsoft-ի, Netflix-ի և ամերիկյան այլ խոշոր ընկերությունների ղեկավարների հետ
![]() Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը մայիսի 26-ին վիդեոկոնֆերանսի ձևաչափով հանդիպում կունենա ամերիկյան ավելի քան 20 խոշոր ընկերությունների ղեկավարների հետ: Թեմայի վերաբերյալ «Reuters»-ի հրապարակած հոդվածում, որը թարգմանաբար ներկայացվել է թուրքական մամուլում, որոշ մանրամասներ են ներկայացվել հանդիպման օրակարգի ու նպատակների մասին: Նշվում է, որ հանդիպմանը, որին մասնակցելու են ամերիկյան այնպիսի հսկաներ, ինչպիսիք են Microsoft-ն ու Netflix-ը, ներկայացվելու են Թուրքիայի ներդրումային միջավայրն ու տնտեսական հեռանկարները: Ըստ աղբյուրի, Էրդողանը ցանկանում է հունիսին կայանալիք՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Բայդենի հետ նախատեսվող հանդիպումից առաջ ամերիկացի գործարարների միջոցով շոշափել ամերիկյան կողմի տրամադրությունները: Հանդիպմանն Էրդողանը հանդես կգա գործարարներին հետաքրքրող թեմաների մասին ելույթով, ապա կպատասխանի նրանց հարցերին: Ըստ «Reuters»-ի աղբյուրների, հանդիպումը նախատեսված չի եղել ԱՄՆ-ի կառավարության ծրագրում: Այն կազմակերպվել է ԱՄՆ-ի առևտրային պալատի, Թուրքիայի պալատների ու բորսաների միության և Թուրքիայի նախագահականի կողմից, գրում է Ermenihaber-ը: |

Արցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագ. Monument Watch (լուսանկար)
127Երեկ, 21:38
«Ինչո՞ւ ենք խաչակնքվում ձախից աջ»․ Զաքարիա Սրբազան (տեսանյութ)
18428.09.2026, 17:36
«ՀՀ Կառավարության զեկույցը հակասահմանադրական է». Մայր աթոռ
86524.09.2026, 23:30
Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
21123.09.2026, 23:24
«Հոգեպես դատարկ շերտերը ծաղրում են, իսկ համաշխարհային արվեստի էլիտան՝ խոնարհվում». Շուշաննա Հայասա (տեսանյութ)
20623.09.2026, 22:42
Հնագետները հայտնաբերել են I դարի սինագոգ, որտեղ, հնարավոր է, քարոզել է Հիսուսը
65220.09.2026, 23:12
