Կամերային նվագախումբը կներկայացնի «Տարվա եղանակներ» խորագրով համերգը
![]() Կոմիտասի անվան ամերային երաժշտության տանը մայիսի 25-ին, ժամը 19:00-ին կկայանա «Տարվա եղանակներ» խորագրով համերգը: Ելույթ կունենա Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան)՝ դիրիժոր Հարություն Արզումանյանի ղեկավարությամբ: Որպես մենակատար ելույթ կունենա Արեգ Նավասարդյանը (ջութակ): Համերգային ծրագրում Ա.Վիվալդիի Տարվա եղանակներ և Սիմֆոնիա սոլ մաժոր ստեղծագործություններն են: Արեգ Նավասարդյանը միջազգային մրցույթների դափնեկիր է. Դեմիդովսկու անվ. 8-րդ մրցույթ (Եկատերինբուրգ, 2019, 2-րդ մրց.), New York International Artists Competition (ԱՄՆ, 2014, 2-րդ մրց.), American Protégé International Competition (ԱՄՆ, 2013, 1-ին մրց): Մասնակցել է տարբեր համերգների և փառատոների Հայաստանում, Ռուսաստանում, Վրաստանում, Ավստրիայում, Իտալիայում, Շվեյցարիայում, Հունգարիայում և ԱՄՆ-ում (Carnegie Weill Hall), Ջենովայում (Teatro Carlo Felice), ինչպես նաև UNESCO-ի կազմակերպած համերգներին: Արեգ Նավասարդյանը վարպետության դասեր է առել Շլոմո Մինցից, Բորիս Կուշնիրից, Միհաելա Մարտինից, Պավել Վերնիկովից, Քշիշտոֆ Վեգրժինից, Դեյվիդ Չերոնիից, Զախար Բրոնից, Վիկտոր Դանչենկոյից և այլ հայտնի երաժիշտներից: |

Արցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագ. Monument Watch (լուսանկար)
127Երեկ, 21:38
«Ինչո՞ւ ենք խաչակնքվում ձախից աջ»․ Զաքարիա Սրբազան (տեսանյութ)
18428.09.2026, 17:36
«ՀՀ Կառավարության զեկույցը հակասահմանադրական է». Մայր աթոռ
86524.09.2026, 23:30
Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
21123.09.2026, 23:24
«Հոգեպես դատարկ շերտերը ծաղրում են, իսկ համաշխարհային արվեստի էլիտան՝ խոնարհվում». Շուշաննա Հայասա (տեսանյութ)
20623.09.2026, 22:42
Հնագետները հայտնաբերել են I դարի սինագոգ, որտեղ, հնարավոր է, քարոզել է Հիսուսը
65220.09.2026, 23:12
